Ութամեայ փոքրիկը Թբիլիսիից տեղափոխուել է Երեւան


Ութամեայ փոքրիկը Թբիլիսիից տեղափոխուել է Երեւան

  • 28-09-2012 12:02:19   | Հայաստան  |  Հասարակութիւն

Ինչպէս տեղեկացրել ենք, ութամեայ Մարի Մովսիսեանը ՀՀ առողջապահութեան նախարարութեան նախաձեռնութեամբ երէկ Թբիլիսիից տեղափոխուեց Երեւան: Ուշ երեկոյեան աղջնակն արդէն «Սուրբ Աստուածամայր. բժշկական կենտրոնում էր: Ռէանիմոբիլում նրան ուղեկցող ՀՀ ԱՆ գլխաւոր մանկական ռէանիմատոլոգ Կոնստանտին Քրմոյեանը տեղեկացրեց, որ օգոստոսի 18-ին Վրաստանի տարածքում արձանագրուած աւտովթարից յետոյ ծայրայեղ ծանր վիճակում հոսպիտալացուել է Քոբուլեթիի, ապա Թբիլիսիի հիւանդանոցնէր: Երկու անգամ վիրահատուելուց եւ բուժում ստանալուց յետոյ ընդհանուր վիճակի որոշակի բարելաւումը հնարաւորութիւն է տուել մասնագիտացուած մանկական վերակենդանացման ծառայութեան միջոցով աղջկան տեղափոխել Երեւան: Նա նշեց, որ թէեւ երեխայի կենսական ֆունկցիաները` շնչառութիւն, սրտի աշխատանք, հեմոդինամիկայ, կայուն են, սակայն վիճակը մնում է ծանր, դեռեւս գտնւում է կ'ոմայի մէջ: ՀՀ Առողջապահութեան նախարարութիւնից յայտնում են, որ «սուրբ Աստուածամայրէ Բկ-ում երեխային զննեցին վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չօբանեանը, նեարդաւիրաբոյժ Մարգար Մարտիրոսեանը, այլ մասնագէտներ: Կատարուեց նաեւ համակարգչային տոմոգրաֆիայ: Այլ հետազօտութիւնների արդիւնքներով կը պարզաբանուի յետագայ բուժման տակտիկան: Մինչ այդ երեխան կը ստանայ ուղեղի աշխատանքը խթանող եւ վերականգնողական, ինչպէս նաեւ հակաբորբոքային բուժում, քանի որ օրեր առաջ մենինգիտ է տարել:
  -   Հասարակութիւն