Մեկնարկեց «Կանաչ տնտեսութիւն»խորագրով առաջին կոնֆերանսը


Մեկնարկեց «Կանաչ տնտեսութիւն»խորագրով առաջին կոնֆերանսը

  • 28-09-2012 12:46:53   | Հայաստան  |  Հասարակութիւն

Այսօր մեկնարկեց հայաստանի գործատուների հանրապետական միութեան նախաձեռնած «Կանաչ տնտեսութիւն» խորագրով առաջին կոնֆերանսը, որի գլխաւոր աջակիցն է Orange Արմէնիայ ընկերութիւնը: Կոնֆերանսի ընթացքում պետական վարչական կառուցների, վերլուծական մի շարք կենտրոնների եւ շահագրգիռ քաղաքացիական եւ հասարակական կազմակերպութիւնների կողմից կը ներկայացուեն Հայաստանի տարբեր հաստատութիւններում կանաչ տնտեսութեան վարման սկզբունքների եւ չափանիշների համեմատական մակարդակը, այսօր առկայ հիմնախնդիրները եւ այս ոլորտում առաջարկուող նոր մօտեցումները: Հայաստանում առաջին անգամ կազմակերպուող կոնֆերանսի ընթացքում կը ներկայացուի Գործատուների համաշխարհային կազմակերպութեան, Աշխատանքի միջազգային կազմակերպութեան ռազմավարութեան սկզբունքները, եւրոպական երկրներում կիրառուող առաջադէմ մոդելները, հայաստանում տեղայնացման փորձն ու օրինակները, այդ թւում` «լաւագոյն փորձը «Օրանժ Արմէնիա» ընկերութեան օրինակովէ զեկոյցով հանդէս կը գայ Orange-ի ներկայացուցիչը: «Գիտակցելով «կանաչ» տնտեսութեան կարեւորութիւնը Հայաստանի եւ ողջ աշխարհի համար` մենք խրախուսում ենք էկոլոգիական աշխատաոճը մեր ամենօրեայ կեանքում` սահմանելով էներգիայի, ջրի, վառելիքի սպառման չափանիշէր, կրթելով մեր աշխատակիցներին, իրականացնելով թղթի վերամշակում: Սակայն Orange-ն այս միջոցառման գլխաւոր գործընկերն է ոչ միայն նշուած պատճառներով, այլ նաեւ որովհետեւ կարծում ենք, որ մեր ջանքերն անօգուտ կը լինեն, եթէ չխրախուսենք էկո-պատասխանատու կեցուածքը երկրում առհասարակ, չկիսուենք մեր փորձով եւ չմիաւորենք մեր ջանքերը այլոց հետ, ովքեր ունեն նոյն համոզմունքները: Յուսով ենք, որ այս կոնֆերանսը օգտակար կը լինի այդ առումով», ասաց Orange Արմէնիայի գլխաւոր տնօրէն Ֆրանսիս Ժելիբտերը: Կոնֆերանսը նաեւ կ'ամփոփի “դէպի կանաչ տնտեսութիւն” մրցոյթի արդիւնքները, որը Հայաստանի գործատուների հանրապետական միութիւնը կազմակերպում եւ անցկացնում է ՀՀ բնապահպանութեան նախարարութեան, ՄԱԿ-ի երեւանեան գրասենեակի եւ Աշխատանքի միջազգային կազմակերպութեան հետ համագործակցութեամբ: Միջոցառմանը ֆինանսական աջակցութիւն է ցուցաբերել նաեւ ՄԱԿ-ի երեւանեան գրասենեակը, հիմնական գործընկերներն են ՀՀ բնապահպանութեան նախարարութիւնը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութիւնը եւ ՀՀ արհմիութիւնների կ'ոնֆեդերացիան:
  -   Հասարակութիւն