Կան արդեօ՞ք Հայաստանում սոցիալական ընդվզման նախադրեալներ


Կան արդեօ՞ք Հայաստանում սոցիալական ընդվզման նախադրեալներ

  • 17-03-2011 17:29:34   | Հայաստան  |  Քաղաքական
Մարտի 17-ին տեղի ունեցաւ ,սարդարապատէ շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծուելիք Ազգային Խորհրդարանի ,սոցիալ-տնտեսականէ յանձնաժողովի նիստը ,հասարակական ընդվզման նախադրեալները Հայաստանումէ թեմայով: Քննարկման բանախօս, քաղաքագէտ Ռուբէն Սարգսեանը նախ ներկայացրեց ,ընդվզումէ հասկացութիւնը մասնագիտական գրականութեան մէջ, ինչը սահմանւում է որպէս զանգուածային բռնի կամ ոչ բռնի գործողութիւններ, որոնք ուղղուած էն սեփական ,բռնապետներիէ դէմ, որի հետեւանքով տեղի էն ունենում որոշակի փոփոխութիւններ կամ բարեփոխումներ, առանց յեղափոխական իրադարձութիւնների: Սոցիալական ընդվզումը զանգուածային անհամաձայնութիւն է եւ ժողովրդի կողմից կառավարման կարգի հանդէպ անընդունելիութիւն, որի հիմնական պատճառը սոցիալական բնոյթի չլուծուած խնդիրներն էն: Սոցիալական ընդվզումների պատճառ կարող էն հանդիսանալ կառավարութեան կողմից ընդունուած անյաջող որոշումները, որոնք բերում էն բնակչութեան մեծ մասի սոցիալական դրութեան վատթարացմանը, կամ իշխանութեան վարած քաղաքականութիւնը, որը առաջացնում է հասարակութեան սոցիալական վիճակի վատթարացում: Սոցիալական ընդվզումների հիմնական պատճառն այն է, որ հասարակութեան մեծ մասի կողմից անընդունելի է դառնում վարչախմբի կողմից նորմատիւ (իրաւական եւ բարոյական) եւ ամրագրուած միջոցներով ընդունելի նպատակներին հասնելը: Կան արդեօ՞ք Հայաստանում այսօր սոցիալական ընդվզման համար նախադրեալներ հարցին բանախօսը պատասխանեց հետեւեալը: ,ինչպէս պնդում էն Հայաստանի մի շարք վերլուծաբաններ, ըստ Մակ-ի Պարէնի եւ գիւղատնտեսութեան կազմակերպութեան հրապարակած տուեալների` Հայաստանը գտնւում է աշխարհի 10 երկրների թւում, որտեղ 2010 թուականի արդիւնքների համաձայն, գրանցուել էն սննդի գների աճի ամենաբարձր ցուցանիշները: Գների աճ է գրանցուել նոյնիսկ 2011թ-ի յունուարին` 2010-ի դեկտեմբերի համեմատ, այսինքն մէկ ամսուայ կտրուածքով: Մրգերի եւ բանջարեղէնի գներով Երեւանը գերազանցել է աշխարհի ամենաթանկ քաղաքներից մէկին` Փարիզին: Նշուած ապրանքների գները 2 կամ 3 անգամ թանկ էն Փարիզի գներից այն դէպքում, երբ փարիզեցու միջին աշխատավարձը կազմում է 1500 եւրոյ, իսկ երեւանցունը` 220 եւրոյ: Այս փաստը նկատում ենք բոլորս եւ տեղեկացուած ենք դրա մասին, սակայն աւելի հեռուն գնալով` կարող ենք ասել, որ այսօրուայ դրութեամբ Հայաստանում այն հանդիսանում է սոցիալական ընդվզման հիմնական պատճառներից մէկը: Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան եւ Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների կողմից ընդունուած եւ ընդունուող որոշումները նոյնպէս կարող էն երկրում հնարաւոր սոցիալական ընդվզման պատճառներ հանդիսանալ: Հայաստանում արդէն մի քանի անգամ եղել էն կամ շարունակւում էն սոցիալական ընդվզման ոչ մասշտաբային ձեւերի դրսեւորումներ. Դրանցում յատկապէս կարելի է առանձնացնել` Ուսանողների անհամաձայնութիւնը զինուորական ծառայութեան մասին օրէնքի փոփոխութիւնների հետ: Տուեալ դէպքում, յիշենք, որ դրանք ընթացան ոստիկանութեան հետ բախումներով, 2008թ. ,մարտի 1ե-ը, Կանանց բողոքները` ,ժամանակաւոր անաշխատունակութեան նպաստների մասինէ օրէնքում փոփոխութիւնների հետ կապուած դժգոհութիւնների արտայայտման ուղղութեամբ, Երեւանի բացօթեայ առեւտրով զբաղուողների դժգոհութիւնները, Գիւմրու տաքսու վարորդների գործողութիւնները: Վերջին երկուսը դեռեւս մնում էն օրակարգում: Սոցիալական ընդվզման մասին կարող էն հաւաստել 2010 թուականին Երեւան քաղաքում անցկացուած հարցումների արդիւնքները, համաձայն որոնց` հարցուողների մօտ 61.6%-ը հասարակութեան մէջ առկայ խնդիրների շարքում ամենալուրջը համարում էն սոցիալական բնոյթի հարցերը: Սա նոյնպէս ցուցանիշ է հասկանալու համար, որ առկայ էն սոցիալական ընդվզման գոյութեան կամ հնարաւորութեան պատճառներ: Սոցիալական ընդվզման հնարաւորութեան ցուցանիշ կարող է հանդիսանալ նաեւ իշխանական կառոյցների ներկայացուցիչների կողմից արուած ելոյթները, որոնք պնդում էն այն մասին, որ Հայաստանում չկան սոցիալական ընդվզման նախադրեալներէ: Իսկ ինչու՞ դրանք չէն դառնում զանգուածային եւ ինչու՞ չէն յանգեցնում յեղափոխութեան հարցին բանախօսը պաատսխանեց: ,իմ կարծիքով, պատճառները բազմաթիւ էն, սակայն առանձնացնեմ դրանցից առաւել կարեւորները` հանդուրժողականութեան եւ համբերութեան բարձր մակարդակը, բնակչութեան մեծ մասի մօտ պատեռնալիստական տիպի մտածողութիւնը, բնակչութեան հակուածութիւնը դէպի քաղաքական վարքի կոնուենցիոնալ ձեւին, սեփական ,եսե-ի ընկալման բարձր մակարդակը, նպատակների եւ դրանց հասնելու միջոցների մերժման արդիւնքում հասարակութեան մի լայն զանգուածի մօտ հասարակութիւնից օտարուելու եղանակի ընտրութիւնը, որի արդիւնքում մեծ թիւ է կազմում արտագաղթը, յատկապէս երիտասարդութեան շրջանում եւ աւելի շատ` գիւղական վայրերում: Յաջորդ շատ կարեւոր պատճառ կարող է հանդիսանալ նաեւ հասարակութեան մեծ մասի ընկալմամբ` լիդէրի կամ նախաձեռնող խմբի բացակայութիւնը կամ թոյլ ձեւաւորուածութիւնը: Այնպիսի լիդէրի, որն ունակ է կազմակերպելու կամ կոորդինացնելու ընդվզումը, ինչը կարող է վերածուել յեղափոխութեան: Այպիսով` իրավիճակը Հայաստանում կարելի է բնութագրել հետեւեալ կերպ` ,իշխանութեան օբյեկտը չի ուզում, իսկ իշխանութեան սուբյեկտները (իշխանութիւն կամ ընդդիմութիւն) չէն կարողանումէ: Ինչի՞ կարող է յանգեցնել տուեալ իրավիճակը եւ ինչպիսի՞ զարգացումներ կարող է այն ունենալ: Տուեալ իրավիճակը կարող է բերել բնակչութեան թուի նուազմանը եւ աղքատութեանը, վարքի տարբեր ոչ կոնուենցիոնալ ձեւերի դրսեւորումներին` շեղուող վարքի առաջացմանը եւ այլնէ:
  -   Քաղաքական