Հացադուլի մէջ գտնուող Րաֆֆի Յովհաննիսեանի իրաւունքները խախտւում էն ոստիկանների կողմից<br />


Հացադուլի մէջ գտնուող Րաֆֆի Յովհաննիսեանի իրաւունքները խախտւում էն ոստիկանների կողմից

  • 17-03-2011 17:00:40   | Հայաստան  |  Քաղաքական
Մարտի 15-ի ժամը 16-ից «Ժառանգութիւն» կուսակցութեան վարչութեան նախագահ, ՀՀ ԱԺ պատգամաւոր Րաֆֆի Յովհաննիսեանը յայտարարել է անժամկէտ հացադուլ, որն ընթանում է Երեւանի Ազատութեան հրապարակում: ՀՀ ոստիկանութեան աշխատակիցները արգելել էն նրան օգտուել հացադուլի անցկացման համար անհրաժեշտ հանգստի եւ առողջութեան պահպանման պայմաններից։ Երրորդ օրն է, ինչ Ր.Յովհաննիսեանը հացադուլն անցկացնում է բաց երկնքի տակ, քանի որ ոստիկանութեան աշխատակիցները հացադուլաւոր անձի համար վրանի տեղադրման փորձը բռնի ուժով արգելել էն: Ըստ «Ժառանգութիւն» կուսակցութեան լրատուական ծառայութեան, Երեւանի ոստիկանապետ Ներսէս Նազարեանը յայտարարել է, որ թոյլ չի տալու տեղադրել վրանը: Այժմ ոստիկանների թիւը գնալով աւելանում է, եւ նրանք փակել էն Ազատութեան հրապարակ տանող բոլոր մուտքերը:
  -   Քաղաքական