Հայաստանը գիտակցաբար ընտրել է զարգացման եւրոպական ուղին


Հայաստանը գիտակցաբար ընտրել է զարգացման եւրոպական ուղին

  • 17-03-2011 15:40:04   |   |  Քաղաքական
Բելգիայի Թագաւորութիւն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը մարտի 16-ին ելոյթ է ունեցել Եւրոպական խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում: ՀՀ վարչապետի ելոյթը ներկայացնում ենք ամբողջութեամբ. «Յարգարժան Նախագահ, Եւրոպական խորհրդարանի յարգելի անդամներ, Տիկնայք ու պարոնայք, Ինձ համար մեծ պատիւ է այսօր ելոյթ ունենալ Եւրոպական խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում: Շնորհակալ եմ Եւրախորհրդարանին այս հանդիպումը կազմակերպելու համար: Այսօրուայ օրակարգի ցանկացած հարց պէտք է դիտարկուի աշխարհում ընթացող վերջին զարգացումների համատեքստում: Ին՞չ ուժ է ուղղորդում Մերձաւոր Արեւելքում ու Հիւսիսային Աֆրիկայում առկայ անկայունութիւնը, ճգնաժամերն ու հակամարտութիւնները: Պատասխանը պարզ է. մարդիկ ցանկանում էն փոփոխութիւններ: Պատմութիւնից, սակայն, գիտենք, որ ոչ բոլոր փոփոխութիւններն էն յանգեցնում ցանկալի նպատակի: Այդ իսկ պատճառով, հաւատացած եմ, որ հիմնարար փոփոխութիւնների յաջողութիւնը կախուած է ընդհանուր նպատակների սահմանումից եւ մարդկանց այդ նպատակներին հասնելու մէջ ներգրաւումից: Եւրոպական երկրների փորձը յստակ ցոյց է տալիս ժողովրդավարական ինստիտուտների արդիւնաւէտութիւնն այս հարցում` յարգելով ազատ արտայայտման հիմնարար իրաւունքը եւ բազմակարծութեան ու հասարակական բանավէճերի կարեւորութիւնը: Հայաստանը գիտակցաբար ընտրել է զարգացման եւրոպական ուղին: Մեր ընտրութիւնը պայմանաւորուած է մեր քրիստոնէական արմատներով եւ անցեալի ամբողջատիրական վարչակարգերի ժառանգութիւնից ձերբազատուելու որոշմամբ: Օսմանեան Կայսրութեան ու Խորհրդային Միութեան երկարամեայ տիրապետութեան տակ գտնուելու ընթացքն արմատապէս խեղել է մեր սոցիալական վարքագիծը: Ժողովրդավարական բարեփոխումներն ունէն վարքագծի փոփոխութեան իրական ներուժ, եւ դրանք սկսւում էն ընտրական գործընթացի, սեփականութեան իրաւունքների պաշտպանութեան ամրապնդման, դատական իշխանութեան անկախութիւնից եւ միջին խաւի ձեւաւորումից, որը հէնց տնտեսապէս ու սոցիալապէս պատասխանատու ընտրողների եւ քաղաքացիների դասակարգն է: Այդուհանդերձ, Հայաստանի կողմից հռչակուած արժէքների եւ ձգտումների ու այսօրուայ մեր իրականութեան միջեւ անջրպետ կայ: Ժամանակակից աշխարհում փոփոխութիւնները տեղի էն ունենում աւելի արագ, քան երբեւէ: Այդ պատճառով Հայաստանը պէտք է արագացնի բարեփոխումների եւ ինստիտուցիոնալ փոխակերպման իրականացումը: Պարզ է, որ Եւրոպական Միութեան տեխնիկական ու ֆինանսական աջակցութիւնն առանցքային է արագ ու բովանդակային առաջընթաց ապահովելու համար: Այս համատեքստում Եւրամիութեան կողմից առաջարկուած Արեւելեան գործընկերութիւնը կարեւոր գործիք է, որ կարող է արագացնել փոխակերպման գործընթացը: Եւս մէկ անգամ շնորհակալութիւն ենք յղում արուած առաջարկի համար եւ վերահաստատում մեր պատրաստակամութիւնը` Միութեան հետ քաղաքական ու տնտեսական ինտէգրումը զարգացնելու: Եւրոպական Միութեան հետ այժմ մենք բանակցում ենք Ասոցացման պայմանագրի շուրջ: Աշխատում ենք Խորը ու Համապարփակ Ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցութիւններ սկսելու ուղղութեամբ: Եւրոպական միութեան աջակցութեան շնորհիւ մենք արդէն իրականացրել ենք մի շարք կարեւոր ծրագրեր: Մասնաւորապէս մեզ յաջողուել է Հայաստանում հիմնել ուժեղ եւ անկախ Օմբուդսմենի ինստիտուտը: Մենք նաեւ հիմնել ենք Փաստաբանների պալատը, Փաստաբանների դպրոցը, Իրաւաբանական ակադեմիան, ինչպէս նաեւ Դիւանագիտական դպրոցը: Հայաստանի կառավարութեան բոլոր կառոյցներում մենք ներդրել ենք էլեկտրօնային կառավարման համակարգ, ինչպէս նաեւ հարկային էլեկտրօնային համակարգը, որը կարեւոր գործիք է բիզնէս միջավայրը բարելաւելու ու կոռուպցիոն ռիսկերը նուազեցնելու համար: ԵՄ օժանդակութիւնն ու Խորհրդատուական խմբի փորձը մասնաւորապէս շատ գործառնական էին Հայաստանում իրաւական ու տնտեսական բարեփոխումների իրականացման գործում: Բարեփոխումների մեր ներուժի համար խոչընդոտ էն այն իրական աշխարհաքաղաքական ռիսկերը, որոնք շարունակում էն հիւծել Հարաւային Կովկասը: Առաջին` Ադրբեջանի թշնամական հռետորաբանութիւնը, չվերահսկուող ռազմական ծախսերը եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծելու բացայայտ ցանկութիւնը աւելի էն թէժացնում տարածաշրջանի քաղաքական լարուածութիւնը: Երկրորդ` Թուրքիայի կողմից շարունակուող Հայաստանի շրջափակումն զգալիօրէն նուազեցրել է հայաստանեան տնտեսութիւնը բազմազանեցնելու հնարաւորութիւնները: Տարածաշրջանում Թուրքիայի նկրտումները բացասաբար էն ազդում Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ բանակցութիւնների վրայ` յանգեցնելով կարգաւորման յետաձգմանը: Եւ վերջապէս, նպատակ չունենալով հարցականի տակ դնել ԵՄ միջազգային խաղաղութեան ու կայունութեան հասնելու ջանքերը, էս ցանկանում եմ ձեր ուշադրութիւնը հրաւիրել փաստին, որ Իրանի դէմ միջազգային պատժամիջոցներն իրականում մարտահրաւէր էն մեր տնտեսական ներուժի զարգացմանը: Բացի Իրանից, միակ միջանցքը, որ Հայաստանը կապում է աշխարհի հետ, անցնում է Վրաստանի տարածքով: 2008թ. մեր տարածաշրջանում տեղի ունեցած ողբերգական իրադարձութիւնները բացայայտեցին Հայաստանի տնտեսութեան խոցելիութիւնը` առկայ միակ տրանսպորտային միջանցքից գերկախուածութեան պատճառով: Այդ ժամանակ մենք գոյատեւեցինք միայն Իրանի միջոցով հիմնական ապրանքատեսակների տարանցում կազմակերպելու շնորհիւ: Պատժամիջոցների խստացումը կտրուկ կը նուազեցնի այս միջանցքի հասանելիութիւնը, այն պարագայում, երբ Թուրքիայի սահմանը բացելու ուղղութեամբ ԵՄ հետ մեր միասնական ջանքերը յաջողութեան չհասան: Հարաւային Կովկասում սառեցուած հակամարտութիւնների վերսկսման վտանգը հնարաւոր է նուազեցնել միայն արժէքների համատեղ հարթակ ձեւաւորելով: Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանն ու Հայաստանը պնդում էն, որ զարգացման եւրոպական ուղու վրայ էն: Մենք յստակ գիտակցում ենք, որ այդ ճանապարհին արդիւնաւէտ բարեփոխումները կը նպաստեն տարածաշրջանային անվտանգութեանն ու կայունութեանը: Տարածաշրջանի պետութիւնների համար միակ կիրառելի տարբերակը կարող է կառուցուել այնպիսի արժէքների հիման վրայ, ինչպիսիք էն փոխադարձ վստահութիւնը, հանդուրժողականութիւնը եւ համերաշխութիւնը, արժէքներ, որոնք բոլորն էլ ժամանակակից Եւրոպայի անկիւնաքարերն էն: Համաշխարհային ճգնաժամը բացայայտեց մեր երկրի կարեւորագոյն հիմնախնդիրները. տնտեսութեան անբաւարար դիւերսիֆիկացիայ, անարդիւնաւէտ հանրային կառավարման համակարգ, մրցակցային անհաւասար պայմաններ: Ի լրումն տնտեսական ճգնաժամը յանգեցրեց աղքատութեան աճի, պետական արտաքին պարտքի աւելացման եւ բարձր գնաճի: Այս բոլոր գործօնները նուազեցրին բարեփոխումներ իրականացնելու մեր ներուժը: Այնուհանդերձ, Եմ-ն մեզ տրամադրել է նշանակալի օժանդակութիւն համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքները յաղթահարելու համար: Յարգելի գործընկերներ. Այժմ կը ցանկանայի ներկայացնել մեր կ'առուցակարգային բարեփոխումների օրակարգը մի քանի համառօտ կէտերով. Ժողովրդավարական հաստատութիւնների ամրապնդումն օրակարգի կարեւորագոյն կէտերից է: Ուժեղ ժողովրդավարական ինստիտուտների գոյութիւնը, ակտիւ քաղաքացիական հասարակութիւնը, արտայայտուելու ազատութիւնն ու ազնիւ ներկայացուածութիւնը կենսական նշանակութիւն ունէն քաղաքական կայունութեան հասնելու համար: Անկախ դատական համակարգը կարող է ապահովել ժողովրդավարական իրաւունքներն ու օգնել զարգացնելու ձեռներէցութիւնը: Կրթական ոլորտի բարեփոխումները մտաւոր ներուժն աւելացնելու եւ հասարակական վարքականոնների փոփոխութիւններն արագացնելու ամենաարդիւնաւէտ միջոցն էն: Անհնար է կառուցել ժամանակակից հասարակութիւն առանց ժամանակակից համալսարանների: Հաւասար դաշտը պարտադիր պայման է շուկայական տնտեսութեան բնականոն գործունէութեան համար: Մրցակցութիւնն անհնար է առանց հարկային եւ մաքսային բարեփոխումների: Կոռուպցիան եւ անարդիւնաւէտ պետական կառավարումը բարեփոխումների իրականացման համար լուրջ խոչընդոտ էն հանդիսանում: Այդ պատճառով մենք ընդունել ենք Հակակոռուպցիոն ծրագիր եւ այժմ փոխկապակցուած անձանց եւ շահերի բախման օրէնսդրութեան մշակման փուլում ենք: Վստահելի սոցիալական ապահովութեան ծրագրերի իրականացումը կը յանգեցնի համապատասխան առողջապահական ծառայութիւնների, լուրջ կենսաթոշակային համակարգի, աղքատութեան ու գործազրկութեան նուազման: Մենք յստակ գիտակցում ենք, որ բարեփոխումների իրականացման ուշացումը կը հարուածի մեր կառավարութեան վստահելիութեանը: Մենք կարող ենք ամրապնդել վստահութիւնն այս ուղղութեամբ` արդիւնաւէտ քայլեր իրականացնելով: Համոզուած եմ, որ ԵՄ աջակցութիւնը կարեւոր է Հայաստանի համար` նշուած ուղղութիւններով խիզախ քայլեր կատարելու առումով: Դա հնարաւորութիւն կը տայ մեզ, ի թիւս այլ հարցերի, կառավարել ռիսկերն ու ապահովել մակրոտնտեսական կայունութիւնը: Ամփոփելով խօսքս, սիրելի գործընկերներ, նշեմ` ներկայ վիճակը միանշականօրէն պահանջում է արմատական փոփոխութիւն ու խիզախ նախաձեռնութիւններ: Եմ-ն կարեւոր դերակատարում ունի Հարաւային Կովկասի տարածաշրջանում շարունակական խաղաղութեան եւ կայունութեան հաստատման գործում` բարեփոխումներին աջակցելու միջոցով: Իր հերթին, Հայաստանն ունի դոնոր հանրութեան ֆինանսական ու մտաւոր աջակցութեան կարիքը` լրացնելու մեր հռչակած արժէքների եւ բարեփոխումների ներուժի միջեւ առկայ բացը: Նախագահ Սերժ Սարգսեանի առաջնորդութեամբ, Հայաստանն ունի բարեփոխումների գործընթացն արագացնելու քաղաքական կամք: Այսպիսով, մենք հաւատարիմ ենք մնում Եմ-ի հետ յարաբերութիւնների յետագայ` աւելի ակտիւ ու արդիւնաւէտ մերձեցման յանձնառութեանը»։
  -   Քաղաքական