Ադրբեջանը առաջնային դիրքերում իրականացնում է ինժեներական եւ ականապատման աշխատանքներ


Ադրբեջանը առաջնային դիրքերում իրականացնում է ինժեներական եւ ականապատման աշխատանքներ

  • 17-03-2011 13:42:23   | Հայաստան  |  Քաղաքական
Մարտի 15-16-ին Հայաստան-Ադրբեջան սահմանահատուածում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտուել է շուրջ 12 անգամ, որի արդիւնքում արձանագրուել է աւելի քան 200 կրակոց: Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել էն Բերքաբեր, Կոթի, Վազաշեն, Այգեձոր, Պառաւաքար, Կ'այանաւան, Չինարի, Սեւակաւան, Երասխ եւ Խնձորուտ բնակավայրերի ուղղութեամբ տեղակայուած հայկական դիրքերը: Հակառակորդը կրակոցնէր է արձակել նաեւ մանկապարտէզների, դպրոցների ու երթեւեկող աւտոմեքենաների ուղղութեամբ: Ի պատասխան հակառակորդի ակտիւ նախայարձակ գործողութիւնների` ՀՀ ՊՆ ստորաբաժանումները գործել էն առաւել հաւասարակշռուած, հայկական կողմից կրակոցնէր չէն արձակուել: Ի դէպ, ըստ ադրբեջանական լրատուամիջոցների տարածած տեղեկութիւնների, սահմանի յիշեալ մի քանի հատուածներում հրադադարի խախտումներ էն արձանագրուել, իբր, հայկական կողմից: Հերքելով ադրբեջանական հերթական ապատեղեկատուութիւնը` մարտի 16-ին ՀՀ պաշտպանութեան նախարարի մամուլի քարտուղարը մէկ անգամ եւս յայտնել է, որ ՀՀ զինուած ուժերը շարունակում էն պահպանել հրադադարի ռեժիմը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան Մամուլի ծառայութիւնից, վերջին օրերին հակառակորդն առաջնային դիրքերում իրականացնում է նաեւ ինժեներական, որոշ հատուածներում` ականապատման աշխատանքներ:
  -   Քաղաքական