Ահազանգեր էն ստացւում մարզերից, որ Երեւան տանող ճանապարհները հսկւում էն ոստիկանների կողմից


Ահազանգեր էն ստացւում մարզերից, որ Երեւան տանող ճանապարհները հսկւում էն ոստիկանների կողմից

  • 17-03-2011 13:30:13   | Հայաստան  |  Քաղաքական
Հայ Ազգային կոնգրէսի հերթական հանրահաւաքի օրը՝ մարտի 17-ին, մարզերից Երեւան մեկնող հասարակական տրանսպորտի տեղաշարժը դարձեալ խոչընդոտւում է ոստիկանների կողմից: Ըստ Tert.am-ի, ահազանգեր էն ստացւում տարբեր մարզերի բնակիչներից, որ Երեւան տանող ճանապարհները հսկւում էն ոստիկանների կողմից: Արարատի մարզի բնակիչները յայտնեցին, որ ոստիկաններն ստուգում էն հասարակական տրանսպորտային միջոցները, անգամ վարորդներին կոպիտ տօնով ասում. «Ձեզ չէի՞նք ասել` միայն ուսանողներին տանէք քաղաք»: Օրերս, պատասխանելով լրագրողների հարցերին, ոստիկանապետ Ալիկ Սարգսեանն ասել էր, որ հանրահաւաքի օրերին մարզերի ճանապարհները փակելու հրահանգ ոստիկաններին չի տրուել: Ա.Սարգսեանը նաեւ հերքել էլ, որ ոստիկաններն այդ օրերին ստուգում էն հասարակական տրանսպորտը եւ մարդկանց յորդորում, անգամ սպառնում Երեւան չգնալ: Նա նաեւ լրագրողներին խնդրել էր նման փաստեր ունենալու դէպքում ներկայացնել ոստիկանութիւն` նշելով, որ դրանք ծառայողական քննութիւն անցկացնելու նիւթ կարող էն դառնալ:
  -   Քաղաքական