Ուղիղ հեռարձակում. ««Լոյս մանուկների աչքերին»- 2012 թ. Տեսողութեան համաշխարհային օրը Հայաստանում նուիրուած է մանկական կուրութեան կ'անխարգելմանըէ թեմայով ասուլիսի


Ուղիղ հեռարձակում. ««Լոյս մանուկների աչքերին»- 2012 թ. Տեսողութեան համաշխարհային օրը Հայաստանում նուիրուած է մանկական կուրութեան կ'անխարգելմանըէ թեմայով ասուլիսի

  • 12-10-2012 11:00:00   | Հայաստան  |  Մամլո սրահ



Հոկտեմբերի 12-ին, ժամը` 11:00-ին «Նոյեան Տապան» լրատուական կենտրոնում տեղի է ունենում ասուլիս` նուիրուած տեսողութեան համաշխարհային օրուան եւ մանկական կուրութեան կանխարգելմանը: Խօսնակներն են` Նունէ Եղիազարեան - հայկական ակնաբուժութեան նախագծի հայաստանեան գրասենեակի տնօրէն Ալեքսանդր Մալայեան - ՀՀ գլխաւոր ակնաբոյժ, Հայկական ակնաբուժութեան նախագծի բժշկական տնօրէն Ռուզաննա Յարութիւնեան - Մանկական ակնաբոյժ, Հայկական ակնաբուժութեան նախագծի անհասութեան ռետիոնպաթիայի ծրագրի համակարգող: Թեմայի վերաբերեալ. Տեսողութեան համաշխարհային օրը նշւում է ամէն տարի, աշխարհի շուրջ 100 երկրներում, հոկտեմբերի երկրորդ հինգշաբթի օրը` նպատակ ունենալով բարձրաձայնել տեսողութեան խանգարումներով եւ կուրութեամբ տառապող մարդկանց խնդիրները: Այս տարի Հայկական ակնաբուժութեան նախագիծը (ՀԱՆ) որպէս Տեսողութեան համաշխարհային օրուայ միջոցառումների թեմա ընտրել է մանկական կուրութեան կանխարգելումը` «Լոյս մանուկների աչքերին» խորագրով: Այն առանձնապէս կարեւորւում է Հայաստանում «ԱՄՆ ՄԶԳ/ՀԱՆ Մանկական կուրութեան կանխարգելման գերազանցութեան կ'ենտրոնէ ծրագրի մեկնարկով: Տեսողութեան համաշխարհային օրը Հայաստանում նշուելու է միջոցառումների շարքով, որի մասին հետաքրքրուած լրատուամիջոցներին առաւել մանրամասն տեղեկատուութիւն կտրուի հոկտեմբերի 12-ի, ժամը 11:00-ին, «Նոյեան Տապան» լրատուական կենտրոնում կայանալիք ասուլիսին: 2012 թ. Տեսողութեան համաշհարհային օրը Հայաստանում նուիրուած է մանկական կուրութեան կանխարգելմանը Երեւան, ՀՀ – Հայաստանում Տեսողութեան համաշխարհային օրը նշելու նպատակով Հայկական ակնաբուժութեան նախագիծը (ՀԱՆ) այս ամիս հանդէս կը գայ միջոցառումների շարքով` ՀՀ առողջապահութեան նախարարութեան եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան (ԱՄՆ ՄԶԳ) աջակցութեամբ, Հայաստանի պետական կամերային նուագախմբի ու Երեւանի Արաբկիր վ/շ հայորդաց տան համագործակցութեամբ: Տեսողութեան համաշխարհային օրը նշւում է ամէն տարի, աշխարհի շուրջ 100 երկրներում, հոկտեմբերի երկրորդ հինգշաբթի օրը` նպատակ ունենալով բարձրաձայնել տեսողութեան խանգարումներով եւ կուրութեամբ տառապող մարդկանց խնդիրներն աշխարհում: «Այս տարի Տեսողութեան համաշխարհային օրը Հայաստանում որոշեցինք նշել «Լոյս մանուկների աչքերին» խորագրով եւ անդրադառնալ մանկական կուրութեան կանխարգելման խնդիրներին` վերջերս մեկնարկած ԱՄՆ ՄԶԳ/ՀԱՆ Մանկական կուրութեան կանխարգելման գերազանցութեան կ'ենտրոնէ ծրագրի շրջանակումէ,- ասաց Հան-ի հայստանեան գրասենեակի տնօրէն Նունէ Եղիազարեանն այսօր կազմակերպուած մամլոյ ասուլիսի ժամանակ: Միջոցառումներն սկսուել են երէկ` հոկտեմբերի 11-ին, Արմավիրի մարզի Հացիկ գիւղում, որտեղ ՀԱՆ-ն անց է կացրել մեծահասակների ակնային զննումներ, ինչպէս նաեւ տեղի երեխաների ու բնակիչների համար կազմակերպել անակնկալ: ՀԱՆ-ի հրաւէրով Հացիկ գիւղ էին ժամանել Երեւանի Արաբկիր վ/շ հայորդաց տան սաները, ովքեր գիւղի միջնակարգ դպրոցի բակում անց են կացրել անսպասելի պարային ֆլեշ-մոբ` հրաւիրելով բոլորին պարի: ֆլեշ-մոբը կարող էք դիտել եւ ներբեռնել հետեւեալ յղմամբ http://youtu.be/UK5wmO-JkzM Ընթացքում տեղի բնակիչներին բաժանուել են Տեսողութեան համաշխարհային օրուան համահունչ ուղերձներով եւ օգտակար տեղեկատուութեամբ թերթիկներ, ինչպէս նաեւ Անհասութեան ռետիոնպաթիայ ակնային հիւանդութիւնը նկարագրող հանրակրթական բրոշիւրներ: Հոկտեմբերի 13-ին, Հան-ի աջակցութեամբ ԱՄՆ-ում վերապատրաստուած բժիշկ Լիլիթ Մկրտչեանը յատուկ ակնային զննումներ կ'իրականացնի Երեւանի թիւ 14 մասնագիտացուած դպրոցում սովորող թոյլ տեսողութեամբ երեխաների համար: Նոյն օրը, ՀԱՆ-ը կը միանայ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութեան բարեգործական նախաձեռնութեանը Արմավիրի մարզի Լուկաշին գիւղում, որտեղ դեսպանատան աշխատակիցները կը ներկեն վերանորոգման կարիք ունեցող տեղի դպրոցի պատուհանները, իսկ Հան-ը կ'իրականացնի ակնային զննումներ եւ հանրակրթական դասընթացնէր տեղի բուժանձնակազմի եւ երեխաների համար: Կոմիտասի անուան կամերային երաժշտութեան տանը կայանալիք բարեգործական համերգները կ'եզրափակեն Տեսողութեան համաշխարհային օրուան նուիրուած միջոցառումները: Հոկտեմբերի 23-ին Հայաստանի պետական կամերային նուագախմբի հետ միասին երաժշտական հարուստ ծրագրով հանդէս կը գայ աշխարահռչակ ջութակահար Լեւոն Չիլինկիրիանը, ով Երեւան է ժամանելու Մեծ Բրիտանիայից` ՀԱՆ-ի յատուկ հրաւէրով: Հոկտեմբերի 25-ին Լեւոն Չիլինինկիրիանի եւ Հայաստանի պետական կամերային նուագախմբի մենակատարների հետ միասին հանդէս կը գայ նաեւ Քաենի սիմֆոնիկ նուագախմբի (Ֆրանսիայ) եւ Հայաստանի պետական կամերային նուագախմբի գեղարուեստական ղեկավար եւ դիրիժոր Վահան Մարտիրոսեանը (պիանօ): Տոմսերը շուտով կը լինեն վաճառքում: Հետաքրքուած անձինք պէտք է դիմեն Կոմիտասի անուան կամերային երաժշտութեան տուն (հեռ` 010 52 67 18): Համերգից ստացուած ողջ հասոյթը կ'ուղորդուի Հայաստանում եւ տարածաշրջանում մանկական կուրութեան կանխարգելման ծրագրերին: ԱՄՆ ՄԶԳ/ՀԱՆ Մանկական կուրութեան կանխարգելման գերազանցութեան կենտրոն Լոյս մանուկների աչքերին Մանկական կուրութեան կանխարգելման գերազանցութեան կենտրոնի (այսուհետ` ԳԿ) առաքելութիւնն է կանխարգել մանկական կուրութիւնը` ձեւաւորելով ակնաբուժական մասնագիտացուած կարողութիւն Հայաստանում եւ տարածաշրջանում: Կենտրոնը ծառայելու է տարածաշրջանում բժիշկների միջեւ գիտելիքների փոխանակմանը եւ հմտութիւնների կատարելագործամը: Կենտրոնի տեսլականն է կանխարգելել մանկական կուրութիւնը Հայաստանում եւ տարածաշրջանում` մասնագիտացուած ակնաբուժական ծառայութիւնները հասանելի դարձնելով երեխաներին: Ներկայումս Հայկական ակնաբուժութեան նախագծի (ՀԱՆ) բժիշկները անց են կացնում նորածին երեխաների ակնային զննումներ եւ անհրաժեշտութեան դէպքում իրականացնում են լազերային միջամտութիւն: Այս բուժման միջոցով հիմնականում հնարաւոր է լինում կանխել անհասութեան ռետինոպաթիայ (ԱՌ) հիւանդութեան պատճառով առաջացող կուրութիւնը: Գկ-ի միջոցով կը հզօրացուի ԱՌ հհիւանդութեան կանխարգելման եւ բուժման կարողութիւնները: Բացի այդ կը կատարէագործուէն եւ աւելի բազմազան կը դառնան ԱՌ եւ նմանատիպ հիւանդութիւնների բուժման մեթոդները, ինչը հնարաւոր կը դարձնի աւելի շատ կուրութեան դէպքեր կանխարգելել: Ծրագրի շրջանակում հայ վիրաբոյժները արդէն իսկ վերապատրաստում են անցել ԱՄՆ-ում, ինչպէս նաեւ ապահովուել են անհրաժեշտ գերժամանակակից սարքաւորումները եւ մասնագիտական համագործակցութեան զանազան գործիքները: ԱՄՆ-ից անուանի ակնաբոյժների շարունակական ներգրաւումը ծրագրի աշխատանքներին կ'ապահովի ամենաբարձր մակարդակի հետազօտութիւններ եւ բուժում: ԳԿ-ի նպատակն է հասնել ԱՌ բուժման եւ կանխարգելման այնպիսի մակարդակի, որպէսզի այն սահուն անցի արդէն տարածաշրջանային մակարդակի եւ օգնի կանխարգել մանկական կուրութիւնը հարեւան եւ տարածաշրջանի երկրներում: ՀԱՆ-ը կ'աշխատի զարգացնել եւ ձեւաւորել մասնագիտական կապեր տարածաշրջանում երկողմամնի այցելութիւնների, կատարելագործամ դասընթացների, օնլայն տարբեր պլատֆորմների միջոցով:
  -   Մամլո սրահ