Արեւով լիցքաւորուող ինքնաթիռը կատարել է իր առաջին չուերթը
14-05-2011 08:52:00 | | Միջազգային
Արեւով լիցքաւորուող առաջին ինքնաթիռն աշխարհում կատարել է իր առաջին միջազգային չուերթը: Այս մասին տեղեկացնում է www.vesti.ru-ն:
Շուեյցարիայից թռիչք կատարած Solar Impuls ինքնաթիռը վայրէջք է կատարել Բրիւսէլի օդանաւակայաններից մէկում, որտեղ հաւաքուած են եղել բազմաթիւ մարդիկ: Օդաչու Անդրէ Բորշբերգը օդում անցկացրել է 13 ժամ:
Յիշեցնենք, որ ինքնաթիռի նախագծի աշխատանքները սկսուել են 2003թ-ին: Յաջորդ տարի պլանաւորւում է կատարել շուրջերկրեայ թռիչք: