Բանկային հաշիւների վրայ դրուած կալանքի հետեւանքով կաթուածահար է եղել ընկերութեան աշխատանքը


Բանկային հաշիւների վրայ դրուած կալանքի հետեւանքով կաթուածահար է եղել ընկերութեան աշխատանքը

  • 12-10-2012 00:54:11   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ

Դեռեւս այս տարուայ յունուարի 30-ին ՊԵԿ-ի քննիչ Ռաֆայէլ Մկրտչեանի կողմից միանձնեայ որոշում էր կայացուել` կալանք դնել սփիւռքահայ ներդրող Հարթունեանների ընտանիքին պատկանող «Ջի Էյչ Սթորեյջ Էնթերփրայզիս»ընկերութեան բանկային հաշիւների վրայ: Հարթունեանները դատարանում վիճարկել էին ՊԵԿ-ի քննիչի այդ որոշումը: Սակայն Կենտրոն- Նորք Մարաշ առաջին ատեանի դատարանը բողոքը մերժել էր` գտնելով, որ ՊԵԿ-ի քննիչի կայացրած որոշումը ճիշտ է եւ բանկային հաշիւները մնացել էին արգելանքի տակ: Առաջին ատեանի այս որոշումը բողոքարկել էր Նարեկ Հարթունեանի փաստաբան Հայկ Ալումեանը: Հոկտեմբերի 10-ին, սակայն, Վերաքննիչ քրէական դատարանը մերժեց բողոքը: Մեկնաբանելով դատարանի մերժումը` Նարեկ Հարթունեանը նշեց, որ բանկային հաշիւների վրայ դրուած կալանքի հետեւանքով կաթուածահար է եղել ընկերութեան աշխատանքը, 30 ընտանիք մնացել է առանց աշխատանքի: «Պատկերացնու՞մ էք այս ընթացքում, եթէ ընկերութիւնը լիարժէք աշխատէր, որքան յարկեր կը վճարուէին եւ պետական բիւջէն բնական է` կը շահեր»,-ընդգծեց սփուռքահայ ներդրող Սարօ Հարթունեանի որդին` «նարեկացիէ արուեստի միութեան հիմնադիր Նարեկ Հարթունեանը: Այնինչ դատախազ Բագրատ Պետրոսեանը ներկայացրեց, որ բանկային հաշիւների վրայ դրուած կալանքը օրինաչափ է ու անհրաժեշտ է, որպէսզի «ջի էյչ Սթորեյջ Էնթերփրայզիսէ ընկերութեան բանկային հաշիւները մնա կալանքի տակ: Իսկ ասուածի հիմնաւորումն այն է, որ հարկերից խուսափելու յատկանիշների դէպքում, երբ պետութեանը պատճառուել է վնաս, գոյքի կալանքը արդարացուած է, քանի որ այդ գումարները բռնագանձելու խնդիր կայ: Փաստաբան Հայկ Ալումեանը դատարանի ուշադրութիւնը հրաւիրեց այն հանգամանքին, որ այս գործում գոյքի վրայ կալանք դնելու իրաւայարաբերութիւնը կարգաւորող դրոյթը գրեթէ ամբողջապէս խախտուել է: «Աւելի հեշտ է գտնել, թէ որ նորմերը չեն խախտուել, քան նրանք, որոնք խախտուել են, այնքան, որ շատ են դրանք»,- շեշտեց փաստաբանը` մանրամասնելով, որ այսօր օրէնքը թոյլ է տալիս ՊԵԿ-ի քննիչին միանձնեայ սահմանափակել անձի իրաւունքը` կալանք դնելով գոյքի վրայ: Փաստաբանը նկատեց, որ միգուցէ դատարանը դիմի ՍԴ` յիշեալ դրոյթը հակասահմանադրական ճանաչելու համար: «Մենք գտնում ենք, որ քննիչը ոչ թէ պիտի լիազօրութիւն ունենա կալանք դնել չդնելու հարցը միանձնեայ որոշելու, այն նա պիտի դիմի դատարան: Եւ դատարանն արդէն պիտի որոշում կայացնի` դնե՞լ կալանք գոյքի վրայ, թէ` ոչ»,- իր տեսակէտը յայտնեց Հայկ Ալումեանը: Դատարանը հեռացաւ խորհրդակցական սենեակ, որտեղից դուրս եկաւ փաստաբան Ալումեանի բողոքի մերժմամբ: Այսպիսով` սփիւռքահայ ներդրող Հարթունեանների ընտանիքին պատկանող «Ջի էյչ Սթորեյջ Էնթերփրայզիս» ընկերութեան բանկային հաշիւները կը շարունակեն մնալ կալանքի տակ: Հարթունեանների ընտանիքի մամուլի բաժին
  -   Մարդու իրաւունքներ