«Կկոլեկտիւ ներդրումային համակարգերի կառավարում» կրթական ծրագրի շնորհանդէս եւ բաց դաս ՀՊՏՀ-ում


«Կկոլեկտիւ ներդրումային համակարգերի կառավարում» կրթական ծրագրի շնորհանդէս եւ բաց դաս ՀՊՏՀ-ում

  • 12-10-2012 14:29:28   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

Այսօր` հոկտեմբերի 12–ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) տեղի ունեցաւ «կոլեկտիւ ներդրումային համակարգերի կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի շնորհանդէս` ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտէմ Ասատրեանի, «կենսաթոշակային համակարգի իրազեկման կ'ենտրոն»հիմնադրամի տնօրէն Արտակ Ղազարեանի, Մակ-ի բնակչութեան հիմնադրամի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետեանի, ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութեան Աշխատանքի եւ զբաղուածութեան վարչութեան պետ Թադեւոս Աւետիսեանի մասնակցութեամբ: Միջոցառումը իւրատեսակ շնորհանդէս էր մագիստրոսական նոր կրթական ծրագրով առաջին համալրումը կատարած «կոլեկտիւ ներդրումային համակարգերի կառավարումէ մասնագիտացման, որը ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի «ֆինանսական շուկաներ եւ ինստիտուտներ» ամբիոնում ներդրուել է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութեան եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջեւ անցած տարի ստորագրուած յուշագրի արդիւնքում: Ողջունելով հիւրերին եւ սկիզբ առած համատեղ գործունէութիւնը` ՀՊՏՀ ռեկտոր Կորիւն Աթոյեանն ասաց. «այսօր կրթութեան շուկայում մրցակցութիւնը հասել է ահռելի չափերի: Մենք վաղուայ ապագայ չենք ունենայ, եթէ այսօր մեր հանրապետութիւնում հիմք չդրուի նոր որակական կրթութեան: Մեր կրթութեան որակի գնահատականը կարող է տալ միայն գործատուն: Այդ իսկ պատճառով առանց գործատուների հետ խորը համագործակցութեան մենք որեւէ որակական արդիւնք չենք տաէ: Ռեկտորը նշեց նաեւ, որ այս համագործակցութեամբ բուհը սոսկ գործատուի պատուերը չի կատարում, այլ իրականացւում է համատեղ կրթական պլանների, ծրագրերի մշակում, համատեղ ուսումնական գործընթացների եւ արտադրական պրակտիկաների, քննութիւնների կազմակերպում, ընդհուպ մինչեւ աւարտական թեզերի համատեղ պաշտպանութիւն, «ինչից շահում է եւ բուհը, եւ գործատուն»: ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտէմ Ասատրեանը շնորհակալութիւն յայտնեց համագործակցութեան նախաձեռնողներին այն հիմքի համար, որը գերատեսչութիւնն իր ղեկավարութեամբ շարունակում է: «Մենք ունենք առարկայական խնդիր, որ մեր բուհերը, ուսումնական հաստատութիւնները իրօք պատրաստեն մասնագէտներ, որոնք մրցունակ են աշխատանքի շուկայում եւ բաւարարում են այսօրուայ պահանջները» ,-ասաց Արտէմ Ասատրեանը` նշելով, որ նոր սերնդի երիտասարդ մասնագէտների մասնագիտական հմտութիւններից է կախուած հանրապետութիւնում ներդրուող կենսաթոշակային բարդ համակարգի յաջողութիւնը: Այնուհետեւ բաց դասի ձեւաչափում նախարարը ներկայացրեց նոր կենսաթոշակային համակարգի արդիւնաւէտ ներդրման ճանապարհները, բարեփոխումների կայացման ու զարգացման մեխանիզմները: «կենսաթոշակային համակարգի իրազեկման կ'ենտրոն» հիմնադրամի տնօրէն Արտակ Ղազարեանն իր ելոյթում նշեց, որ ներդրուած կրթական ծրագրի շնորհիւ համակարգն ապահովուած կը լինի կենսաթոշակային ոլորտի որակաւորուած մասնագէտներով, որոնք մեծ պահանջարկ կը վայելեն աշխատաշուկայում եւ բարեփոխումների ոգուն համապատասխան կ'ունենան նոր մտածելակերպ, նոր հոգեբանութիւն, նոր գիտելիքներ: Աշխատանքի եւ զբաղուածութեան վարչութեան պետ Թադեւոս Աւետիսեանը մասնաւորեցրեց այն նպատակային ուղղութիւնները, որոնք կ'օժանդակեն «կոլեկտիւ ներդրումային համակարգերի կառավարումէ մասնագիտացման կայացմանը: Թադեւոս Աւետիսեանի ներկայացմամբ` կը լինեն դասախօսների եւ բարձր առաջադիմութեամբ ուսանողների վերապատրաստումներ արտերկրում, իւրաքանչիւր կիսամեակ կ'անցկացուեն սեմինար մրցոյթներ, կը բարելաւուեն ուսումնական պայմանները, կը ստեղծուի էլեկտրօնային գրադարան, կ'անցկացուեն քաղծառայութեան յատուկ կուրսեր` համապատասխան հաւաստագրով: Նշենք, որ «Կոլեկտիւ ներդրումային համակարգերի կառավարում» մասնագիտացմամբ այս տարի Տնտեսագիտական համալսարան է ընդունուել 33 դիմօրդ եւ ստանում է մագիստրոսական կրթութիւն: Ընդհանուր առմամբ, Հպտհ-ն 6 կառոյցի հետ 8 մասնագիտացմամբ մագիստրոսական կրթական ծրագիր է իրականացնում`նպատակ հետապնդելով նորացուած ծրագրերով, նոր մօտեցումներով կադրեր պատրաստել գերատեսչութիւնների համար եւ միաժամանակ լուծել շրջանաւարտների աշխատանքի տեղաւորման խնդիրը:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ