Անահիտ Բախշեանը դիմել է Մարդու իրաւունքների պաշտպանին տնօրէնի կողմից աշակերտին ծեծելու առնչութեամբ


Անահիտ Բախշեանը դիմել է Մարդու իրաւունքների պաշտպանին տնօրէնի կողմից աշակերտին ծեծելու առնչութեամբ

  • 16-03-2011 19:05:50   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ՀՀ Ազգային Ժողովի «Ժառանգութիւն» խմբակցութեան անդամ Անահիտ Բախշեանը նամակ է ուղարկել Մարդու իրաւունքների նորընտիր պաշտպանին «168 ժամ» թերթում եւ «Հետք» ինտերնետային կայքէջում տպագրուած յօդուածներում տեղ գտած` Էջմիածնի թիւ 2 աւագ դպրոցի տնօրէնի կողմից աշակերտին ծեծելու տեղեկութեան առնչութեամբ: Ստորեւ ներկայացնում ենք այդ նամակը. «2011 թուականի փետրուարին «168 ժամ» թերթում եւ «Հետք» ինտերնետային կայքէջում տպագրուեցին յօդուածներ, որտեղ Էջմիածնի թիւ 2 աւագ դպրոցի աշակերտներն ու ծնողները պատմում էին տնօրէնի կողմից աշակերտին ծեծելու ու անպատիւ խօսքերով նրա արժանապատուութիւնը ոտնահարող հակաօրինական արարքի մասին: Այս տեղեկութիւնները ստուգելու նպատակով ԿԳ նախարարութեան կրթութեան տեսչութեան կողմից դպրոցում իրականացուել էն գործողութիւններ, որոնց մասին նոյնպէս տեղեկացել եմ մամուլից: Ըստ տեղեկութիւնների, այդ ստուգումների ժամանակ, ոտնահարելով երեխաների արժանապատուութիւնը, նրանցից կորզել էն տնօրէնի վարքագիծը հերքող խոստովանութիւններ, որով փորձ է արուել արմատախիլ անել այդ երեխաների մէջ քաղաքացիական սերմի ծիլը` ապագայում հասարակութիւնը ստրկամիտ ու շողոքորթ անդամներով համալրելու կործանարար նպատակով: Այնինչ երեխաների հետ (մօտաւորապէս 15 հոգի) իմ անձնական հանդիպման ժամանակ էս բարձր գնահատեցի տնօրէնի կողմից իրենց ընկերոջը հասցուած վիրաւորանքի մասին անթաքոյց արտահատուելու եւ սեփական կարծիքը ասելու իրենց համարձակութիւնը: Նրանք արդարամիտ որոշում էին պահանջում` համարելով, որ իրենց արժանապատուութիւնը նոյնպէս վիրաւորուած է: Ելնելով Երեխայի իրաւունքների միջազգային կոնուենցիայից եւ ՀՀ օրէնքներից, խնդրում եմ Ձեր գրասենեակի եւ անձամբ Ձեր միջնորդութիւնը` վերոնշեալ աւագ դպրոցի երեխաների կարծիքն ու ազատ արտայայտուելու իրաւունքը եւ արժանապատիւ քաղաքացի դառնալու պարտականութիւնը պաշտպանելու համար: Խնդրում եմ ,ազգային ժողովի կանոնակարգէ ՀՀ օրէնքի 7–րդ յօդուածի համաձայն 10-օրեայ ժամկէտում տեղեկացնել Ձեր կողմից իրականացուած քայլերի մասին»:
  -   Մարդու իրաւունքներ