30-10-2012 10:58:36 | Հայաստան | Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի վճռի համաձայն նշանակուած տուգանքները: Գործադիրի առաջիկայ նիստի օրակարգում ընդգրկուած է ՀՀ արդարադատութեան նախարարութեանը գումար յատկացնելու որոշման նախագիծը: Ըստ այդմ` ի կատարումն «Մուրադխանեանն ընդդէմ Հայաստանի», «Պողոսեանը եւ Բաղդասարեանն ընդդէմ Հայաստանի», «Մալխասեանն ընդդէմ Հայաստանի» եւ «Փիրուզեանն ընդդէմ Հայաստանի» գործերով վճիռների`այս տարուայ 4-րդ եռամսեակում պէտք է 49 հազար 288 եւրոյին համապատասխան դրամ տրամադրել:
Այդ գումարները պէտք է տրուեն կառավարութեան պայուստային ֆոնդից` «Կառավարման մարմինների գործունէութեան հետեւանքով առաջացած վնասուածքների կամ վնասների վերականգնում» յօդուածի համաձայն: Իսկ ապօրինի վճիռներ կայացրած դատաւորները շարունակում են ստանալ իրենց աշխատավարձերն առանց պահումների:
neonews.am