ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանը պաշտօնական այցով գտնւում է Չեխիայի Հանրապետութիւնում


ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանը պաշտօնական այցով գտնւում է Չեխիայի Հանրապետութիւնում

  • 30-10-2012 10:17:58   |   |  Քաղաքական

Հոկտեմբերի 29-ին Չեխիայի Հանրապետութեան Սենատի նախագահ Միլան Շտեխի հրաւէրով ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանը եռօրեայ պաշտօնական այցով ժամանեց Պրահայ: ԱԺ նախագահի գլխաւորած պաշտօնական պատուիրակութեան կազմում են ՀՀ ԱԺ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարեանը, ԱԺ մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ հանրային հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանեանը, պատգամաւորներ Կ'արինէ Աճեմեանը եւ Արթուր Գէորգեանը: Ժամանելով Պրահայի օդանաւակայան, ԱԺ նախագահի գլխաւորած պատուիրակութիւնը ուղեւորուեց Կարլովիվարեան երկրամաս, որտեղ հանդիպումներ ունեցաւ Կ'արլովի Վարիի քաղաքապետ Պետր Կ'ուլհանեկի եւ նահանգապետ Եօզեֆ Նովոտնիի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկուեցին երկկողմ կապերի զարգացմանը եւ միջտարածաշրջանային համագործակցութեանը վերաբերող մի շարք հարցեր: Կ'արլովի Վարիի քաղաքապետի հետ հանդիպման ընթացքում պարոն Աբրահամեանը առաջարկեց գործընկերային յարաբերութիւններ հաստատել Ջերմուկ եւ Կ'արլովի Վարի քաղաքների միջեւ կամ քոյր քաղաքներ հռչակել, քանի որ երկու առողջարանային քաղաքներն էլ յայտնի են իրենց բուժիչ հանքային ջրերով եւ ունեն որոշ ընդհանրութիւններ: Խորհրդարանի ղեկավարը քաղաքապետին առաջարկեց այցելել Հայաստան եւ, մասնաւորապէս, Ջերմուկ քաղաք` մօտիկից ծանօթանալու եւ փոխգործակցութեան ոլորտները նախանշելու համար : Քաղաքապետ Կուլհանեկը Յովիկ Աբրահամեանի առաջարկը սիրով ընդունեց` այն համարելով փայլուն գաղափար եւ շեշտեց, որ համագործակցութիւնը երկու քաղաքների միջեւ կը խթանի զբօսաշրջութիւնը եւ երկու ժողովուրդներին աւելի մօտիկից ծանօթանալու եւս մի հնարաւորութիւն կ'ընձեռի: Նահանգապետ Եօզեֆ Նովոտնիի հետ աշխատանքային ճաշի ժամանակ կողմերը կարեւորեցին տարածաշրջանների միջեւ համագործակցութիւնը, որպէս երկու երկրների յարաբերութիւնների էլ աւելի զարգացմանն ու ամրապնդմանն ուղղուած կարեւոր գործօն: Պարոն Աբրահամեանը նահանգապետին նոյնպէս առաջարկեց այցելել Հայաստան եւ մարզերից մէկի` մասնաւորապէս Վայոց Ձորի մարզի հետ համագործակցութիւն ծաւալել: Նահանգապետը ոգեւորութեամբ ընդունեց ԱԺ նախագահի առաջարկը եւ նշեց, որ Կ'արլովի Վարիի քաղաքապետի հետ անպայման կ'այցելեն Հայաստան եւ յոյս յայտնեց, որ փոխգործակցութիւնը արդիւնաւէտ եւ երկուստէք օգտակար կը լինի: Կ'արլովի Վարիում ԱԺ նախագահի գլխաւորած պատուիրակութիւնը այցելեց համաշխարհային ճանաչում ունեցող «մոսերէ հախճապակեայ արտադրանքների ընկերութիւն, ինչպէս նաեւ Եան Բեքեր թանգարան ու Եան Բեքեր-կարլովսկայ Բեքերովկայ արտադրութեան սրահ: Յովիկ Աբրահանեանը եւ պատուիրակութեան անդամները ծանօթացան առողջարանային քաղաքի տեսարժան վայրերին, եղան հանքային ջրերի կենտրոնում: ՀՀ ԱԺ հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից յայտնում են, որ հոկտեմբերի 30-ին նախատեսուած են ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանի հանդիպումները Չեխիայի անրապետութեան Սենատի նախագահ Միլան Շտեխի, Չեխիա-հայաստան միջխորհրդարանական բարեկամութեան խմբի նախագահ Ռոբին Բոնիչի հետ, ինչպէս նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
  -   Քաղաքական