Հայաստանը պէտք է պայմաններ թելադրի եւ պահանջներ ներկայացնի անպատիւ եւրոպացիներին
30-10-2012 11:25:16 | Հայաստան | Քաղաքական
Հունգարա-ադրբեջանական թուրքագեն եղբայրների սաֆարովեան միլիարդանոց ստոր առուծախից յետոյ ճիշտ ու տրամաբանական էր պաշտօնական Երեւանի կտրուկ արձագանքը, որից յետոյ սառեցուեցին հայ-հունգարական յարաբերութիւնները եւ արցախեան խնդրի քննարկումներն Ադրբեջանի հետ:
Սա նաեւ համայն հայութեան որոշումն էր, քանի որ Հայաստանի իշխանութիւնների յաջորդիւ քայլերը ողջունուել են գրեթէ բոլոր հայկական քաղաքական ու հանրային ուժերի կողմից, ինչպէս Հայաստօնում, այնպէս էլ Սփիւռքում: Մասնակի բացառութիւնները եւրագրանտակեր որոշ միաւորումների կողմից` եւս մի ստոր ու ծախու դրսեւորման անարձագանք փորձ եղան պարզապէս:
Համաշխարհային մակարդակի քննադատութիւնները, ի հարկէ յատկապէս եւրոպական ու ամերիկեան ուղղութիւններում, ինչպէս հարիր է եւրաարժէքակիր երկրներին` բարոյական հարթութիւնից այդպէս էլ դուրս չեկան: Արեւմուտքն ապացուցեց մէկ անգամ եւս, որ անհոգի ու շահամոլ մի աշխարհագրական տարածք է, որտեղ ի հարկէ կան թերեւս որոշակի քանակի մարդկային յատկանիշներով ապրողներ, ովքեր ցաւօք ինչ-որ բան որոշելու որեւէ հնարաւորութիւն ու իրաւունք չունեն:
Արեւմուտքը դատարկաբանութիւնից եւ դաւադրութիւնից բացի այլ բանի ընդունակ չէ այլեւս, եւ վերածուել է իր անբարոյ ու հակաբնական օրէնք-իրաւունքների պէս մեռնող մարդկային զանգուածների (ազգերը ձուլուել ու վերանում են այստեղ) հաւաքականութեան:
Ցաւալին այն է, որ այս անհոգի, բիրտ ու նենգ մարդկային զանգուածների հաւաքականութիւնը դեռ տիրապետում է որոշակի ուժի, որով ձեւաւորել է համաշխարհային բեւեռ ու փորձում է անկենդան (հակաբնական) եւ կամակատար «համաշխարհային ազգէ կերտել (ճիշտը` կրտել)` այդ բնորոշիչները պարտադրող «համաշխարհային պետութեանէ ստեղծումով…
Եւ այստեղ է, որ թուրքագեն հունգարացիներն ու ադրբեջանցիները անհրաժեշտ են եվրացնորուածներին` իրենց աշխարհակուլ ցանկութիւնները սրանց եւ նմանների միջոցով աշխարհի բոլոր կողմերում իրականացնելու համար:
Առաջադէմ Եւրոպան ոչնչացնելու համար եվրացուցանմուշ համարուող անգլիացիները յօշոտում են իռլանդացիներին, շոտլանդաւիներին եւ ուելսցիներին, իսկ Իսպանիան ու Ֆրանսիան նոյն կերպ են վարւում բասկերի եւ այլոց հետ: Գերմանիան եւ Իտալիան անգամ ունեն անկախացման ձգտող տարածքներ եւ այսպէս շարունակ: Բայց այս ամէնը տարիներ անընդհատ զսպւում է ինչպէս բիրտ իրաւական (իրականում` անօրէն) ճնշումներով, այնպէս էլ զինեալ միջամտութեամբ, իսկ յայտարարւում է, իբր վերացնում են իրենց երկրների տարածքային ամբողջականութեանը սպառնացող վտանգները: Տարածքային պահանջներ ունեն միմեանցից Ֆրանսիան եւ Գերմանիան, Յունաստանը (նաեւ` Կիպրոսը) եւ Թուրքիան, նոյն տարածքային պահանջներն առկայ է նաեւ արեւելեան Եւրոպայում` Չեխիա-գերմանիայ, Սերբիա-նախկին հարաւսլաւական երկրներ, Լեհաստան-բելառուս, Ուկրաինա-ղրիմ-ռուսաստան, Ռումինիա-մոլդովայ, Լեհաստան-բելառուս եւ այլն: Այս ամէնը դեռ սառեցուած է որոշակի քաղաքական նկատառումներով, բայց դա յաւէրժ չէ: Անգամ Ռուսաստանի Դաշնութիւնն ու Միացեալ Նահանգներն են կանգնած փլուզման եզրին:
Իսկ Խսհմ-ը քանդելուց ամենաշատը ազգերի ինքնորոշման իրաւունքից բղաւում էին նոյն Արեւմուտքից (այնժամ սրանց համար արցախեան պայքարը ազգային-ազատագրական եւ ինքնորոշման բնոյթ ունէր): Յետոյ Հարաւսլաւիան, ապա նաեւ Սերբիան մասնատելուց եւ ռմբահարելուց նոյնպէս չէին մոռանում այդ ինքնորոշումը խաղարկել: Կոսովոն շատ արագ անկախացաւ` բուն սերբական տարածք լինելով, իսկ Արցախի անկախութիւնը տասնամեակներ է չի ճանաչւում, թէեւ սա էլ բուն հայկական տարածք է:
Վերջերս անգամ Բաքուն հասկացաւ, որ ինքնորոշմամբ կարելի է անկախանալ, եւ Ադրբեջանի ու Հարաւային Սուդանի միջեւ դիւանագիտական յարաբերութիւններ են հաստատուել: Տարածքային անձեռնմխելիութիւնը (երբեւէ բնական կամ պատմական տարածք չունենալով բնաւ) կարգախօս սարքած ադրբեջանցիները ճանաչել են Սուդանի մասնատումը եւ նշեալ հատուածի անկախութիւնը, բայց մերժում է հայկական Արցախի անկախութեան ճանաչումը կամ ադրբեւջանցիների ու թուրքերի կողմից զաւթած հայկական տարածքներից որեւէ մի հատուածինը (Արեւմտեան Հայաստան, Նախիջեւան եւ այլն): Իսկ «եղբայրականէ Վրաստանը անգամ Արցախի Հանրապետութեան նախագահի վերջին ընտրութիւնները հրաժարուեց ճանաչել, Ադրբեջանից առաջ ընկնելով, թէեւ ոչ ոք Թբիլիսիին չէր էլ դիմել ճանաչելու համար ու դրա իմաստն էլ չկար (հայկական Ջավախքի համար գուցէ լինի այդ իմաստը): Յիշեցնենք, որ Ադրբեջանը միակ երկիրն է, որ ճանաչել է Կիպրոսի տարածքը զաւթած` թուրքական հատուած հռչակուածի անկախութիւնը` չյարգելով Կիպրոսի տարածքային անձեռմխելիութեան իրաւունքը:
Այս իրողութիւնները հաշուի առնելով, Հայ Արիական Միաբանութիւնը կոչ է յղում Հայաստանի իշխանութիւններին.
1. Դադարեցնել բանակցութիւններն Արցախի խնդրի շուրջ, որը վերսկսուել է Փարիզում.
ա/ Քանի դեռ Եւրախորհուրդը եւ Եւրամիութիւնը չեն պարտադրել պաշտօնական Բաքուին` յանձնել մարդասպան Սաֆարովին որեւէ երրորդ եւրոպական պետութեան (ասենք` Յունաստան)` իր պատիժը մինչեւ վերջ կրելու նպատակով: Հունգարիան պէտք է բացառել, քանզի ապացուցուեց, որ թուրքագեն հունգարացիները այդպէս էլ եւրոպացի չդարձան եւ շարունակում են համաթուրքական քաղաքականութիւնը (ինչը բացառելու միակ տարբերակը Բուդապեշտի կողմից Արցախի անկախութեան ճանաչումը կը լինի):
բ/ Պատժամիջոցնէր կիրառել Հունգարիայի եւ Ադրբեջանի նկատմամբ` պետական ամենաբարձր մակարդակով բացայայտ կաշառակերութեամբ եւ կաշառատուութեամբ զբաղուելու համար:
2. Դադարեցմանը զուգահեռ` նախաձեռնել Արցախի եւ արցախահայութեան իրաւունքների միջազգային քարոզչութիւն, նկատի ունենալով Արցախի անկախութեան ճանաչումը.
ա/ Ողջունել Աւստրալիայի Նոր Հարաւային Ուելս նահանգի օրէնսդիր մարմնի հոկտեմբերին ընդունունած` Արցախի եւ նրա հայ բնակչութեան ինքնորոշման իրաւունքը ճանաչող բանաձեւը:
բ/ Ողջունել նաեւ 2012թ. մայիսին ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի, օգոստոսին` ԱՄՆ Մասաչուսէթս նահանգի օրէնսդիր մարմինների կողմից ընդունուած գրեթէ նոյն կարգի բանաձեւերը:
գ/ Հայաստանի կառավարութեան եւ խորհրդարանի որոշումներով ճանաչել Արցախի Հանրապետութեան անխակութիւնը եւ դիմել ռազմավարական գործընկեր ու բարեկամ պետութիւններին` նմանատիպ որոշումներ կայացնելու համար:
Եթէ Արեւմուտքը չի կատարելու վերոնշեալ կէտերի պահանջները, նշանակում է շարունակելու է իր անբարոյ եւ հակահայ դրսեւորումները, որը ներառուելու է նաեւ ԵԱՀԿ ՄԽ գործունէութիւնում: Ուստի` անհրաժեշտ կը լինի այլեւս յայտարարել Հհ-լղհ վերամիաւորման մասին (աւելի քան 20 տարի առաջ հաստատուած իրողութիւնը վերահաստատելով), որը կ'ազդարարի Միացեալ Հայաստանի վերակերտման սկիզբը (նաեւ` Նախիջեւանը, Ջավախքը եւ Արեւմտեան Հայաստանը ներառուած): Այստեղ ակնկալւում է նաեւ հայ-թուրքական կոչուած արձանագրութիւնների տակ դրուած Հայաստանի ստորագրութեան հետկանչը, ինչը թերեւս արդէն իսկ պէտք է արուած լինէր` Թուրքիայի շարունակական հակահայ դրսեւորումների եւ այդ արձանագրութիւններով պայմանաւորուած իր պարտաւորութիւնների խախտման պատճառով:
Հայաստանը եւ հայութիւնը յանուն արդարութեան իրենց կամքը կարող են հաստատել միայն վճռական ու հետեւողական արտաքին քաղաքականութեամբ, ինչը պէտք է դառնա նաեւ ներքին ապրելակերպ:
Հայ Արիական Միաբանութիւն
30.10.2012թ.