Տիգրան Սարգսեանը խորհրդարանին ներկայացրեց բիւջէի նախագիծը
30-10-2012 14:05:07 | Հայաստան | Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
ՀՀ 2013 թ. պետական բիւջէի նախագիծը հաշուի է առնում ներկայիս մակրոտնտեսական ցուցանիշները; Այդ մասին այսօր` հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային Ժողովի մշտական յանձնաժողովների նիստում յայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը` ներկայացնելով 2013 թ. պետական բիւջէն: «Այս պահի դրութեամբ, ԱՒԾ տուեալների ամփոփումից յետոյ, ունենք մօտ 7% տնտեսական աճ, իսկ բիւջէի դեֆիցիտը ՀՆԱ-ի 3.1%-ի փոխարէն կը լինի աւելի ցածր` մօտ 2.8%: Բիւջէի եկամտային մասն ամբողջութեամբ կատարում ենք, այս մակրոտնտեսական ցուցանիշների հիման վրայ էլ կանխատեսում ենք 2013 թ. բիւջեն»,- ասաց Տ. Սարգսեանը:
Առաջին անգամ պետական բիւջէն ներկայացւում է «Ծրագրի ռիսկերն ու դրանց առանձնայատկութիւնները»ֆորմատով; Այսինքն` նկարագրւում են ոչ միայն ռիսկերը, այլեւ դրանց կանխարգելման կամ հետեւանքների դէմ իրականացուող քայլերը:
Ըստ Տ. Սարգսեանի` 2013 թ. պետական բիւջէն հիմնուած է երեք սկզբունքների վրայ` տնտեսութեան մրցունակութեան ապահովում, մարդկային կապիտալի զարգացում եւ արդիւնաւէտ ինստիտուտների զարգացում: Այս սկզբունքների հիման վրայ թիրախաւորուել են 4 նպատակներ.
neonews.am