Էական փոփոխութիւն չի գրանցուել «Գնումների աջակցման կ'ենտրոնի» նոր ղեկավարի պաշտօնավարման մէկ ամսում


Էական փոփոխութիւն չի գրանցուել «Գնումների աջակցման կ'ենտրոնի» նոր ղեկավարի պաշտօնավարման մէկ ամսում

  • 30-10-2012 14:10:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
 ԹԻՀԿ ՀԿ-ն Բաց հասարակութեան հիմնադրամի աջակցութեամբ 2011թ.-ի նոյեմբերի 1-ից մինչեւ այս տարուայ հոկտեմբերի 20-ը իրականացրել է պետական գնումների համակարգի մոնիտորինգ:Մոնիտորինգի նպատակն է ուսումնասիրել պետական գնումների համակարգը եւ մատնանշել դրանում առկայ հիմնախնդիրները: վարուժան Հոկտանեանը նշեց,որ «գնումների աջակցման կ'ենտրոնիէ (ԳԱԿ) պետի պաշտօնում Յակոբ Բեգլարեանին փոխարինած Արա Գիւրջեանի պաշտօնավարման մէկ ամսում դեռ էական փոփոխութիւն չի գրանցուել եւ չէր էլ կարելի սպասել այս կարճ ժամանակահատուածում:Այնուհետեւ ներկայացուեցին մոնիտորինգի արդիւնքները. 1.ԳԱԿ-ը չի կատարում իր գործառոյթները`տուեալների վերլուծութեան առումով: 2.Գնումների պաշտօնական կայքը մատչելի եւ թափանցիկ չէ: 3.Օրէնքով փորձ է արւում լուծել մէկ անձի կողմից գնումների վերացման երեւոյթը,սակայն դա արտացոլւում է միայն այդ բառի բացակայութեամբ: 4.Բողոքների ուսումնասիրութիւնը վկայում է բողոքարկման ինստիտուտի հանդէպ վստահութեան մասին,քանի որ 2011թ.-ի համեմատ 2012թ.-ին նկատուել է բողոքների աճ,իսկ միւս կողմից նուազել է բողոքների բաւարարման չափաքանակը(73.7%-ից իջել է 47.4%-ի):Բողոքների բաւարարման` միջինում 60% ցուցանիշը վկայում է այն մասին,որ տեղի է ունենում մասնակիցների իրաւունքների պարբերական ոտնահարում: 5.Ուսումնասիրուել են մէկ տարուայ կտրուածքով շուրջ 8300 շրջանակային համաձայնագրեր 49.1մլրդ դրամ արժէքով,որի արդիւնքում մշակուած մեթոդաբանութեան հիման վրայ վերլուծութեան է ենթարկուել մրցոյթների կենտրոնացուածութիւնը(մրցոյթների գումարային շրջանառութեան 63% շահում են մասնակիցների ընդամէնը 51%-ը): 6.ՀՀ-ում գործող շուրջ 140.000 տնտեսվարող սուբյեկտներից www.armeps.am կայքում գրանցուել է ընդամէնը 690 տնտեսվարող օպերատոր կամ 0.49%-ը:Սա վկայում է այն մասին,որ մասնաւոր հատուածը իրազեկ չէ գնումների համակարգին կամ չի կարեւորում այն: 7.2012թ.-ի հոկտեմբերի 14 –ի դրութեամբ յայտարարուել է 41 մրցոյթ,որից`6-ը փորձնական:Եւ 35 մրցոյթային գործընթացներից միայն 23-ի դէպքում է պայմանագիր կնքուել: HayNews.am
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը