30-10-2012 14:15:43 | | Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Ամուսինը կնոջը դատի է տուել տգեղ լինելու համար: Ամէն ինչ սկսուել է այն բանից, որ չինացի Ցզեան Ֆենգն ամուսնացել է չափազանց գեղեցիկ կնոջ հետ: Սակայն որոշ ժամանակ անց նրանք շատ տգեղ դուստր են ունեցել, ինչը ստիպել է տղամարդուն մտածել իր հայրութեան մասին: Կինը ստիպուած է եղել ընդունել, որ իր գեղեցկութիւնն իրականում պլաստիկ վիրահատութեան արդիւնք է: Պարզուել է, որ նախկինում նա շատ տգեղ է եղել, եւ մինչեւ ամուսնու հետ ծանօթանալը 100 հազար դոլարի պլաստիկ վիրահատութիւն է արել Հարաւային Կորէայում:
Այս լուրը չափազանց վրդովեցրել է ամուսնուն, ով իրեն խաբուած է համարել: Ֆենգն անմիջապէս բաժանուել է կնոջից եւ դատի է տուել նրան, պատճառաբանելով, որ կինն իր հետ խաբէութեամբ է ամուսնացել:
Դատարանը բաւարարել է հայցը եւ նախկին կնոջը պարտադրել որպէս տղամարդուն հասցրած բարոյական վնասի փոխատուցում 120 հազար դոլար վճարել:
mardik.am