Արմէն Աղայեան.Տարածքային զիջման ոչ մի փաստաթուղթ բանակցութիւններում չպէտք է քննարկուի
30-10-2012 14:19:24 | Հայաստան | Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Այսօր մամուլի ասուլիսում քաղաքագէտ Արմէն Աղայեանը, խօսելով ԼՂՀ բանակցութիւններիի մասին, ասաց. «Խնդիրը բանակցութիւնները չեն, խնդիրը բանացկութիւնների բովանդակութիւնն է: Տարածքային զիջման ոչ մի փաստաթուղթ բանակցութիւններում չպէտք է քննարկուի»: Նա նշեց, որ մինչ հիմա բոլոր իշխանութիւնների ժամանակ այդ քաղաքականութիւնն է տարուել եւ սխալը դրուել է ի սկզբանէ Լեւոն Տէր-պետրոսեանի կողմից, ինչը նաեւ շարունակել են մնացած իշխանութիւնները:
Այսպիսով նա առաջարկեց, որ պէտք է վերականգնել բոլոր իրաւունքները, վերաբնակեցնել ազատագրած տարածքները, յայտարարել, որ Արցախը Հայաստանի մաս է եւ որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը ճշտուած չէ:
Ինչ վերաբերում է միջազգային հանրութեան արձագանքին, ապա քաղաքագէտը նշեց, որ մենք յօրինել ենք որոշակի միջազգային հանրութիւն եւ սկսել ենք դրանից սարսափել: «Մենք հնարել ենք, որ միջնորդները կ'ասեն, ու իրենց դեռ չասածից, սկսել ենք վախենալ»,-ասաց նա:
Խօսելով Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման մասին, Արմէն Աղայեանը նշեց, որ դա հերթական անիմաստ հանդիպումն էր: Նա նշեց, որ Արցախի հարցում Ռուսաստանի եւ որեւէ այլ երկրի դերակատարութիւնը չափից աւելի է գերագնահատւում: «Միջազգային հանրութիւնը Արցախի հարցում դիրքորոշում չունի, բայց ունի քաւորութեան խնդիր»,-ասաց նա:
mardik.am