Սերգօ Կարապետեանն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր
30-10-2012 16:28:52 | | Տնտեսութիւն
Այսօր ՀՀ գիւղատնտեսութեան նախարար Սերգօ Կարապետեանն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր: Նախարարին ուղեկցում էր <<Գիւղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենեակ>> պետական հիմնարկի տնօրէն Գագիկ Խաչատրեանը :
Այցելութեան նպատակը <<Համայնքների արօտավայրերի կառավարման եւ անասնապահութեան զարգացման>> ծրագրով մարզի Մեծ Մանթաշ, Ջրառատ եւ Սառնաղբիւր համայնքներում իրականացուող ջրարբիացման համակարգերի շինարարութեան ընթացքին ծանօթանալն էր:
Եթէ Ջրառատ համայնքում 3300 հա արօտների ջրարբիացման աշխատանքներն արդէն աւարտուած են , ապա Մեծ Մանթաշի 4900 հա արօտների ջրարբիացման համար նախատեսուող շինարարութիւնն իրականացուել է 90, 4200 հա արօտների համար նախատեսուող աշխատանքները Սառնաղբիւրում` 80 % -ով:
Նշուած համայնքների ղեկավարները, արօտօգտագործողների սպառողական կօօպերատիւների նախագահները եւ վարչութեան անդամները նախարարի հետ հանդիպման ժամանակ իրենց գոհունակութիւնն արտայայտեցին իշխանութիւնների կողմից գիւղացիներին աջակցելու նման ծրագրերի իրականացման վերաբերեալ, յոյս յայտնելով, որ դրանք շարունակական են լինելու: ՀՀ գիւղատնտեսութեան նախարարը նոյնպէս կարեւորեց ծրագրի իրականացման անհրաժեշտութիւնը` նշելով, որ արօտավայրերի կառավարման եւ անասնապահութեան զարգացման ծրագիրն այն կարեւոր հարթակն է , որով հնարաւորութիւն կը լինի օժանդակել գիւղացու եկամուտների աւելացմանը. <<Իսկ դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է բարձրացնել կովերի միջին կաթնատուութիւնը, որն այսօր Սառնաղբիւրում ընդամէնը 1200 , Ջրառատում 1300 , Մեծ Մանթաշում 1500 լիտր է>>,- նշեց նախարարը:
Շիրակի մարզում այս ծրագրի մէջ, նշուած երեքից բացի, ընդգրկուած են եւս վեց այլ համայքներ` Աղինը, Հառիճը, Լեռնակերտը, Բերդաշենը, Այգաբացն ու Բասէնը: