Հայաստանում անցկացուելու է «նատօ-ի շաբաթէ միջոցառումը
31-10-2012 09:00:23 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՆԱՏՕ-ի հերթական շաբաթը Հայաստանում
Ս.թ. նոյեմբերի 1-8-ը Հայաստան- ՆԱՏՕ Անհատական գործընկերութեան գործողութիւնների ծրագրի շրջանակում Հայաստանում անցկացուելու է հերթական « ՆԱՏՕ -ի շաբաթ»միջոցառումը:
Մ. Նալբանդեանի անուան պետական մանկավարժական ինստիտուտում տեղի կ'ունենայ ուսանողների հետ հանդիպում, որի ժամանակ դասախօսութիւններով հանդէս կը գան ՀՀ ԱԳ նախարարութեան, Հայաստանում ԱՄՆ եւ ՄԹ դեսպանութիւնների, ՆԱՏՕ -ի ներկայացուցիչները:
Նոյեմբերի 5-6-ը, որպէս Նատօ-ի շաբաթուայ հիմնական միջոցառում, “կոնգրէս” հիւրանոցում տեղի կ'ունենայ ՆԱՏՕ -ի Գործընկերութեան նոր քաղաքականութեանը նուիրուած` “Համագործակցային անվտանգութեան ամրապնդումը. ՆԱՏՕ -ի Նոր գործընկերային քաղաքականութեան յաւելեալ ներդրումը ” սեմինարը, որին մասնակցելու են ՆԱՏՕ -ի բարձրաստիճան պաշտօնեաններ, ՀՀ ԱԳ եւ ՊՆ նախարարութիւնների ներկայացուցիչներ, քաղաքագէտներ, փորձագէտներ, հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ:
“ՆԱՏՕ -ի շաբաթ” միջոցառման մասնակիցները կ'այցելեն ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ, իսկ ՀՀ ԱԳՆ շէնքում հեռուստակամուրջներ կ'անցկացուեն Կոսովոյում ու Աֆղանստանում ծառայող հայ խաղաղապահների եւ նրանց ընտանիքների համար:
Նախատեսւում է նաեւ այցելութիւն ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարութեան փրկարար ծառայութեան ճգնաժամային կառավարման կենտրոն:
ՆԱՏՕ -ի` որպէս քաղաքական-ռազմական դաշինք, զարգացման եւ վերափոխման խնդիրների քննարկմանը նուիրուած հեռուստատեսային կլոր սեղանի անցկացմամբ կ'եզրափակուի նախատեսուած միջոցառումների ցանկը:
Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից ,“ ՆԱՏՕ -ի շաբաթ” միջոցառման, ինչպէս նաեւ սեմինարի լուսաբանումը բաց է լրատուութեան միջոցների ներկայացուցիչների համար: