Սամուէլ Գեւորգեան.Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ ռեսուրսները աշխարհում կառավարման ոլորտի խորհրդատուութեան առաջատարը լինելու համար
31-10-2012 10:01:05 | Հայաստան | Քաղաքական
Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ ռեսուրսները աշխարհում կառավարման ոլորտի խորհրդատուութեան առաջատարը լինելու համար: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում յայտարարել է «Կառավարման խորհրդատուութեան Հայաստանի ինստիտուտի»նախագահ Սամուէլ Գեւորգեանը:
«Կառավարման խորհրդատուութեան Հայաստանի ինստիտուտը»ստեղծուել է մէկ տարի առաջ խորհրդատուութեան առաջատար մասնագէտների միաւորման միջոցով` խորհրդատուութեան եւ թրեյնինգների ոլորտը համակարգելու, որակապես բարելաւելու նպատակով: Գործունէութեան մէկ տարուայ ընթացքում կազմակերպութեանն անդամակցել են 36 խորհրդատուներ եւ դասընթացավարներ:
«Մեր անդամների համար բացւում են լայն հնարաւորութիւններ մի քանի ասպեկտով: Նախ, մեզ անդամակցելով` նրանք շարունակական մասնագիտական զարգացման պարտաւորութիւն են ստաձնում, մենք նրանց համար հնարաւորութիւն ենք ստեղծում անցնել բրիտանական Խորհրդատուութեան ինստիտուտի (Institute of Consulting) Կառավարման խորհրդատուութեան դասընթացը եւ միջազգային որակաւորում ստանալ: Ի դէպ, Հայաստանում միջազգային նշուած դասընթացի արդիւնքում CMCE հաւաստագիր են ստացել 25 խորհրդատուներ»,- տեղեկացրել է «Կառավարման խորհրդատուութեան Հայաստանի ինստիտուտի» խորհրդի անդամ Մարինա Պօղոսեանը:
Մամուլի ասուլիսին յաջորդեց կազմակերպութեան ընդհանուր ժողովը, որի ընթացքում ներկայացուեցին «Կառավարման խորհրդատուութեան Հայաստանի ինստիտուտի» նախորդ տարուայ հաշուետուութիւնները, մասնակիցներին յանձնուեցին կազմակերպութեանն իրենց անդամակցութիւնը փաստող քարտեր, քննարկուեցին ընթացիկ հարցեր, ներկայացուեցին կազմակերպութեան ռազմավարութիւնն ու առաջիկայ անելիքները: