Խնայողութիւնների միջազգային օրուայ առթիւ ՎՏԲ-Հայաստան Բանկը աւանդատուների համար պատրաստել է յատուկ առաջարկ


Խնայողութիւնների միջազգային օրուայ առթիւ ՎՏԲ-Հայաստան Բանկը աւանդատուների համար պատրաստել է յատուկ առաջարկ

  • 31-10-2012 10:14:39   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Խնայողութիւնների միջազգային օրուայ առթիւ ՎՏԲ-Հայաստան Բանկը աւանդատուների համար պատրաստել է յատուկ առաջարկ: Տարուայ մէջ միայն մէկ օր, հոկտեմբերի 31-ին յաճախորդները կարող են ձեւակերպել «Խնայողութիւնների օր» աւանդ ՀՀ դրամով 14.5% տոկոսադրոյքով, 91-ից 730 օր ժամկէտով: Այս բացառիկ աւանդային ակցիայի մասնակից դանալ եւ շահաւէտ աւանդ ձեւակերպել կարող է իւրաքանչիւր ցանկացող: Հոկտեմբերի 31-ին Վտբ-հայաստան բանկում աւանդ ներդնող բոլոր աւանդատուներին սպասւում են հաճելի անակնկալներ` • 1 000 000 ՀՀ դրամ եւ աւել գումար ներդնելիս նուէր քարտ Visa Gold; • Իւրաքանչիւր աւանդատուին նուէր` Կ. Ստանիսլաւսկու անուան դրամատիկական թատրոնի ներկայացման տոմս ՎՏԲ-հայաստան Բանկի Գլխաւոր տնօրէն-տնօրինութեան նախագահ Իւ. Գուսեւ,- «հոկտեմբերի 31-ը Խնայողութիւնների միջազգայի օրն է: Տուեալ տօնի նպատակն է գումարը կուտակելու եւ խնայելու կարողութիւնը` դա ցանկացած մարդու ֆինանսական յաջողութեան հիմքն է: Խնայողութիւնների եւ անկանխիկ վճարումների մշակոյթի զարգացումը հանդիսանում է Վտբ-հայաստան Բանկի ռազմավարութեան անբաժանելի մասը: Մենք պարբերաբար անց ենք կացնում ակցիաներ ուղղուած բանկային մշակոյթի բարձրացմանը եւ խնայողութիւնների մշակոյթի զարգացմանը, որոնցում մասնակցում են ցանկացած տարիքի եւ միջոցների տէր մարդիկ»: Ակցիայի մասին լրացուցիչ տեղեկութիւն կարելի է ստանալ` զանգահարելով Բանկի միասնական տեղեկատուական ծառայութեան 87 87 հեռախօսահամարով, այցելելով Բանկի մօտակայ մասնաճիւղ կամ Բանկի հետեւեալ յղումը http://www.vtb.am/retail/akcii/saving/index.php. Տեղեկութիւն` Խնայողութիւնների միջազգայի օրը առաջին անգամ նշուել է 1924 թուականին հոկտեմբերի 31-ին, Միջազգային մասնագիտացուած կոնգրէսի շրջանակներում` կազմակերպուած Միլանում խնայողական բանկային ինստիտուտների կողմից: Մեր օրերում Խնայողութիւնների միջազգայի օրը նշւում է ամբողջ աշխարհում, դառնալով բարի աւնադոյթ: Տօնը նշւում է եւրոպական 29 պետութիւնում: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ, ներկայումս իր խոշորութեամբ երկրորդը Ռուսաստանում, հանդիսանում է «վտբ-հայաստան Բանկէ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնեայ բաժնետէրը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով ներառուած է ՀՀ խոշորագոյն բանկերի առաջին եռեակում: Ներկայ դրութեամբ Բանկն ունի ամենալայն մասնաճիւղային ցանցը` 69 մասնաճիւղ ողջ ՀՀ տարածքում:
  -   Տնտեսութիւն