Մեկնարկել է ՙԼաւագոյն ուսանող՚ հանրապետական մրցոյթը


Մեկնարկել է ՙԼաւագոյն ուսանող՚ հանրապետական մրցոյթը

  • 31-10-2012 10:17:21   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

Մեկնարկել է ?Լաւագոյն ուսանող? հանրապետական մրցոյթը: Այն կազմակերպել են ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ Վիւասել-մտս-ը: Մրցոյթն անցկացւում է երկու փուլով` ներբուհական եւ միջբուհական (հանրապետական), եւ չորս ոլորտներով` գիտահետազօտական աշխատանք (հումանիտար, բնագիտական, տեխնիկական), ստեղծագործական աշխատանք (մշակոյթ, արուեստ, գրականութիւն), ուսանողական ինքնակառավարում, սպորտ: Մրցոյթի առաջին` ներբուհական փուլը կ'աւարտուի նոյեմբերի 15-ին: Այնուհետեւ բուհերում յաղթողների փաստաթղթերը պէտք է ներկայացուեն ՀՀ ԿԳՆ մրցութային յանձնաժողով: ?Լաւագոյն ուսանող? մրցոյթի անցկացման նպատակն է` բացայայտել եւ խրախուսել այն ուսանողներին, ովքեր ցուցաբերել են բարձր առաջադիմութիւն եւ իրենց առաւել ակտիւ են դրսեւորել գիտահետազօտական, ստեղծագործական, ուսանողական ինքնակառավարման եւ սպորտի ասպարէզներում, նպաստել ուսանողների առաջադիմութեան բարձրացմանը, ինչպէս նաեւ խթանել ուսանողների մասնակցութիւնը եւ ձեռքբերումները գիտահետազօտական եւ ստեղծագործական աշխատանքներում: Մրցոյթի յաղթողները կը պարգեւատրուեն յատուկ դիպլոմներով, ինչպէս նաեւ` դրամական մրցանակներով: ?Լաւագոյն ուսանող? հանրապետական մրցոյթի անցկացման կարգը (յայտը եւ սահմանուած չափանիշները) կարելի է ներբեռնել ՀՀ ԿԳՆ www.edu.am եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի www.heh.am կայքերից: Մանրամասների համար զանգահարել 567922 հեռախօսահամարով կամ դիմել բուհերի ուսխորհուրդներ:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ