Վերջին օրերին Ռուսաստանի անտառային հրդեհների մակերեսը մեծացել է գրեթէ 5000 հեկտարով, տեղեկացնում է www.vesti.ru-ն:
Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների վարչութիււնը կանխատեսում է, որ դրութիւնը կարող է բարդանալ յատկապէս Սուերդլովսկի, Բրեանսկի, Վորոնեժի, Մոսկուայի եւ Եարոսլաւլի շրջաններում:
Իսկ Սիբիրում երէկուայ տուեալներով` 32 տարածքների անտառային հրդեհների մակերեսը կազմել է 204 հա: Դրանցից յաջողուել է հանգցնել 14 տարածքներինը 92 հա ընդհանուր մակերեսով:
Խոշոր անտառային հրդեհներ Սիբիրում չեն գրանցուել: