Դեսպան Մելիքեանի հանդիպումը Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադոյ Բուդուի հետ
07-11-2012 16:46:32 | | Քաղաքական
Նոյեմբերի 6-ին Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքեանը հանդիպում ունեցաւ ԱՀ փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադոյ Բուդուի հետ: Հանդիպմանը քննարկուեցին երկկողմ հետաքրութիւն ներկայացնող հարցեր:
Անդրադառնալով միջխորհրդարանական կապերի զարգացմանը` կարեւորուեց Արգենտինայի Սենատում եւ Հայաստանի Ազգային ժողովում ստեղծուած բարեկամութեան խմբերի ակտիւացումը:
Ամադոյ Բուդուն նշեց, որ տնտեսական բաղադրիչից զատ, մեր երկրների միջեւ լայն հնարաւորութիւններ կան գիտակրթական եւ մշակութային բնագաւառներում համագործակցութեան զարգացման համար: Այդ առնչութեամբ առաջնային դիտուեց համալսարանների եւ կրթական հաստատութիւնների միջեւ համագործակցութիւնը:
Դեսպան Մելիքեանը յայտնեց, որ արդէն քննարկման փուլում է գտնւում Բուենոս Այրեսի պետական համալսարանի եւ Երեւանի Վ. Բրիւսովի անուան լեզուագիտական համալսարանի միջեւ համագործակցութեան մասին յուշագիրը: Միեւնոյն ժամանակ, առաջիկայում նախատեսւում է Արգենտինայի գիտութեան, տեխնոլոգիաների եւ արդիւնաւէտ նորարարութեան նախարար Խոսէ Լինոյ Բարանեաոյի այցը Հայաստան, որը լուրջ խթան կը հանդիսանայ գիտութեան եւ տեխնոլոգիաների բնագաւառում երկկողմ յարաբերութիւնները որակական նոր մակարդակի բարձրացնելու համար:
Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, հհ դեսպանը փոխանցեց ՀՀ ԱԺ նախագահի բարեմաղթանքները, ինչպէս նաեւ հրաւէրը` այցելելու Հայաստան, ինչը սիրով ընդունուեց ԱՀ փոխնախագահի կողմից: