Պակիստանում տեղի ունեցած պայթիւնի հետեւանքով զոհուել է 80 մարդ


Պակիստանում տեղի ունեցած պայթիւնի հետեւանքով զոհուել է 80 մարդ

  • 14-05-2011 01:44:46   | Հայաստան  |  Միջազգային
Պակիստանի կառավարութիւնը յայտնում է,որ երկրի հիւսիս արեւմտեան մասում գտնուող տեղական զինուած ուժերի պատրաստման կենտրոնում տեղի ունեցած պայթիւնի պատճառով մահացել է` 80 եւ վիրաւորուել 120 մարդ: Թալիբանի յայտարարել է, որ պայթիւնը վրէժխնդրութիւն էր Բեն Լադենի սպանութեան համար: Տեղական ոստիկանութեան տուեալների համաձայն Պակիստանի Չարսադայ քաղաքի վրայ վաղ առաւօտեան յարձակման համար պայթիւնը կազմակերպողներն օգտագործել են պայթուցիկ նիւթերով լի առնուազն մէկ մոտոցիկլետ:Պայթեցուել է Պակիստանի ոստիկանութեան յենակայանի շրջակայքը, որտեղ տեղակայուած ուժերը նախատեսուած են Աֆղան-պակիստան սահմանում ծայրահեղականների դէմ պայքարելու համար: Ականատեսների վկայութեամբ` զոհուածների թիւը յատկապէս մեծ է եղել առաջին պայթիւնից քիչ անց տեղի ունեցած երկրորդ պայթիւնի հետեւանքով` երբ մարդիկ մօտեցել էին առաջին պայթիւնից վնասուածներին օգնութիւն ցոյց տալու համար:
  -   Միջազգային