Visa Money Transfer ծառայութեան ընդլայնում` ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից
09-11-2012 10:10:43 | Հայաստան | Տնտեսութիւն
Սոյն թուականի նոյեմբերի 9-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապան-յաճախորդները հնարաւորութիւն կը ստանան Երեւանում եւ ՀՀ մարզերում առաւելագոյնս արդիւնաւէտ տեղակայուած Բանկի աւելի քան 100 բանկոմատների միջոցով կատարել շուրջօրեայ քարտից քարտ փոխանցումներ ոչ միայն Բանկի ներսում` Բանկի կողմից թողարկուած քարտերի միջեւ, այլ նաեւ ՀՀ այլ բանկերի կողմից թողարկուած քարտերին:
Նշուած ծառայութեան միջոցով քարտից քարտ փոխանցումը կատարւում է ակնթարթօրէն ելքագրուելով փոխանցումը կատարող քարտից եւ հաշուեգրւում է փոխանցումը ստացող քարտին մի քանի վայրկեանից մինչեւ մի քանի բանկային ժամուայ ընթացքում` կախուած փոխանցումը ստացող բանկից:
Visa Money Transfer համակարգի միջոցով քարտից քարտ փոխանցումների իրականացումը բաւականին հեշտ է եւ յաճախորդից պահանջում է նուազագոյն տուեալներ` փոխանցուող քարտի համարը եւ գումարի չափը: Քարտից-քարտ փոխանցումները հնարաւոր է իրականացնել հիմնական 4 արժոյթներով` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ԵՒՐՈՅ եւ ՌԴ ռուբլի Բանկի ներսում` Բանկի կողմից թողարկուած քարտերի միջեւ եւ ՀՀ դրամով ՀՀ այլ բանկերի կողմից թողարկուած քարտերին: Նշուած ծառայութիւնը առաւելապէս կը նպաստի տեղական փոխանցումների հեշտացմանն ու արագացմանը, ինչի համար պարզապէս անհրաժեշտ է ունենալ Վտբ-հայաստան Բանկի կողմից թողարկուած ցանկացած տեսակի Visa քարտ
Վտբ-հայաստան Բանկի Գլխաւոր տնօրէն-տնօրինութեան նախագահ` Իւ. Գուսեւ,- « ՎՏԲ-Հայաստան Բանկն արդէն երկար ժամանակ է, ինչ յաջողութեամբ իրականացնում է բազմաթիւ նորարարական ծրագրեր: Մենք մշտապէս հետեւում ենք միջազգային բանկային նորարարական ծառայութիւններին եւ ինքներս ձգտում ենք դրանց լաւագոյն փորձը տեղայնացնելով` ձեւաւորել այն անհրաժեշտ ենթակառուցուածքն ու յաճախորդի վարքագիծը տեղական շուկայում, որը վեր է ստանդարտ բանկային մտածողութիւնից: Քարտից քարտ փոխանցումների ծառայութեան ներդրումը Բանկում եւ դրա յետագայ զարգացումները ՀՀ քարտային եւ փոխանցումների շուկայում ստեղծում է լուրջ մրցակցութիւն: Վստահ ենք, որ մեր յաճախորդները կը գնահատեն այս ծառայութիւնը եւ ակտիւօրէն կ'օգտուեն դրանից»:
Ծառայութիւնը հասանելի է 24/7 ռեժիմում, փոխանցումներն իրականացւում են 4 հիմնական արժոյթներով /ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եւրոյ, ՌԴ ռուբլի/, իւրաքանչիւր փոխանցման դիմաց յաճախորդից գանձուող միջնորդավճարի չափը կազմում է 0.2 %:
Մանրամասն տեղեկութիւն կարելի է ստանալ այցելելով Բանկի մօտակայ մասնաճիւղ, Բանկի պաշտօնական կայքից` www.vtb.am կամ զանգահարելով Բանկի միասնական տեղեկատուական հեռախօսահամարով:
« ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ, ներկայումս իր խոշորութեամբ երկրորդը Ռուսաստանում, հանդիսանում է « ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնեայ բաժնետէրը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով ներառուած է ՀՀ խոշորագոյն բանկերի առաջին եռեակում: Ներկայ դրութեամբ Բանկն ունի ամենալայն մասնաճիւղային ցանցը` 69 մասնաճիւղ ողջ ՀՀ տարածքում:
« ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ
Գովազդի եւ հասարակայնութեան հետ կապերի բաժին
հեռ. 51-37-49, ներք.` 34 -02
էլ.-հասցէ` pr@vtb.am
կայք` www.vtb.am