09-11-2012 13:41:37 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Նոյեմբերի 8-ին, ժամը 17.24-ին ահազանգ է ստացուել, որ Երեւանի Մեասնիկեան պողոտայում` Կենդանաբանական այգու մօտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշուարկ եւ ՃԿԿ արձագանքման խումբը:
Դեռեւս չբացայայտուած հանգամանքներում «Ֆոլքսուագեն Գոլֆ»մակնիշի 03 ՏՏ 802 պ/հ աւտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախուել էլեկտրական սեանը:
Մինչ փրկարարների ժամանումը` վարորդ, 1958 թ. ծնուած Վարդան Նադարեանը տեղափոխուել է Հերացու անուան թիւ 1 համալսարանական հիւանդանոց: Վերջինս ժամը 19.35-ին մահացել է, իսկ ուղեւոր Յակոբ Նադարեանը մահացել է տեղում:
Փրկարարները դուրս են բերել դին աւտոմեքենայից: