Վերակառուցւում է դիտահորը` Դ.Անյաղթի եւ Կ.Ուլնեցու փողոցների հատման վայրում


Վերակառուցւում է դիտահորը` Դ.Անյաղթի եւ Կ.Ուլնեցու փողոցների հատման վայրում

  • 09-11-2012 14:00:20   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Զեյթունում, Դ.Անյաղթի եւ Կ.Ուլնեցու փողոցների հատման վայրում, նոյեմբերի 9-ին իրականացուող աշխատանքների արդիւնքում ժամը 10.00-20.00 դադարեցուել է Դ.Անյաղթի փողոցի 6/1, 6/5, 6/7, 6/8, 6/10, 8, 10, 23/1 շէնքերի, Կ.Ուլնեցու փողոցի 40-62 առանձնատների, Դ.Կ'անայեանի անուան ակադեմիայի, Գունաւոր տպագրութեան տպարանի, ?Kerama Marazzi? խանութի ու պահեստի եւ յարակից տարածքների ջրամատակարարումը: Ինչպէս պարզաբանեց “Երեւան Ջուր” ՓԲԸ “Արեւմուտք” շահագործման տնօրինութեան “զեյթուն” տեղամասի գլխաւոր ճարտարագէտ Գրիգոր Գեւորգեանը, նշուած վայրում տարիներ առաջ կառուցուած երկու դիտահորերը գտնւում էին վթարային վիճակում: Դրան գումարած, դիտահորերով ձգուող “Կաթնաղբիւր-Երեւան” թիւ 3 ջրատարի վրայ առկայ էր վթար, որը ջրի զգալի կորստի պատճառ էր հանդիսանում: Հաշուի առնելով ստեղծուած իրավիճակը, ընկերութիւնը որոշել է վերակառուցել դիտահորերը, ստեղծելով մէկ խոշոր ջրաբաշխիչ հանգոյց, վերացնել ջրատարի վթարը, իսկ հնամաշ փականները փոխարինել մէկ հատ 200մմ տրամագծով եւ երեք` 50մմ տրամագծով փականներով: Ըստ Գրիգոր Գեւորգեանի` տարուող աշխատանների արդիւնքում թէ ջրի կորուստը կը վերանայ եւ թէ կը բարձրանայ նշուած տարածքների ջրամատակարարման յուսալիութիւնը:
  -   Տնտեսութիւն