Նոյեմբերի 8– ին «Մոսկուա> կինոթատրոնում տեղի ունեցաւ «Ռէանիմանիա»միջազգային անիմացիոն 4-րդ կինոփառատօնի փակման արարողութիւնը, որի ընթացքում յայտարարուեցին յաղթողների անունները, ցուցադրուեց «Կնճիռները»անիմացիոն ֆիլմը:
Այսպիսով, «Ռէանիմանիայ 2012» մրցանակակիր ֆիլմերն են`
Լիամետրաժ մրցոյթային ծրագիր – «Մարդկային ողբերգութիւն» (Գերմանիա, Մարսել Ջանկովիչ),
Կարճամետրաժ մրցոյթային ծրագիր – «Չինտի» (Ռուսաստան, Նատալիայ Միրզոյեան),
Աւարտական մրցոյթային ծրագիր – «366 օր» (Գերմանիա, Եօհաննես Շիեսել),
Հեռուստատեսային /գովազդ մրցոյթային ծրագրում – «Կանգնելով յանուն ազատութեան» ֆիլմը (Չեխիայ, Իսպանիայ, Կարլոս Լասկանոյ),
Ժիւրիի յատուկ նշում – WWF 100 % Վերականգնուող էներգիայ (Ճապոնիայ, Ամիկայ Կուբոյ Տորի)
Մանկական ժիւրիի ընտրութիւն – «Հանդուրժիր ինձ» (Գերմանիա, Կասիա, Վիլք):
Նոյեմբերի 9-ին 16:30 «Մոսկուա» կինոթատրոնի վիդէոսրահում կը ցուցադրուեն բոլոր մրցանակակիր ֆիլմերը:
Նշենք, որ փառատօնը մեկնարկել էր նոյեմբերի 3–ին, որի շրջանակներում ներկայացուեցին մրցութային եւ յատուկ ծրագրեր ` «Երեւանեան պրեմիերաներ», «Մրցութային ծրագրեր», «Հայկական ներկապնակ», «Մանկական ծրագիր», «շուրջերկրեայ ճամփորդէ, «Անսիի ծրագիր», «յատուկ ցուցադրութիւններէ:
Հայկական ներկապնակի շրջանակում ներկայացուեց Տարեդարձ բաժինը` անիմացիայի հայ երախտաւոր` Վլադիմիր Մայիլեանին նուիրուած ծրագրով:
«Նաիրի»կինոթատրոնում տեղի ունեցաւ ռուսական անիմացիայի 100-ամեակին նուիրուած երեկոյ: Ցուցադրուեցին լաւագոյն հարիւրեակից մասեր, ինչպէս նաեւ Սուզդալի անիմացիոն փառատօնի հետ համագործակցութեան շրջանակում ներկայացուեցին վերջին 3 տարում արտադրուած ռուսական լաւագոյն ֆիլմերը:
Փառատօնը հիւրընկալեց անիմատորների Բրազիլիայից, Գերմանիայից եւ Ռուսաստանից, որոնք հայաստանեան ժիւրիի անդամների հետ որոշեցին այս տարուայ յաղթող ֆիլմերը, նաեւ անցկացրեցին սեմինարներ ու վարպետութեան դասեր:
Փառատօնին ներկայացուած էր մօտ 400 ֆիլմ աշխարհի 40-ից աւելի երկրներից: Ֆիլմերը ցուցադրուեցին «Մոսկուա» եւ «Նաիրի» կինոթատրոններում, «Նարեկացի» մշակութային կենտրոնում, Մալեանի անուան թատրոնում, Խնկօ Ապոր մանկական գրադարանում, «Բուրբոն» ակումբում, ինչպէս նաեւ «թումոէ կենտրոնում եւ «Այբ» դպրոցում անվճար:
«ռէանիմանիա» փառատօնի նպատակն է խթանել անիմացիոն արուեստի զարգացումը, կրթել միջազգային մակարդակի անիմատորների նոր սերունդ եւ հնարաւորութիւն ստեղծել հայ անիմատորների աշխատանքները ներկայացնելու միջազգային ասպարէզում, ինչպէս նաեւ աշխարհի լաւագոյն անիմացիոն աշխատանքները ծանօթացնել հայ հասարակութեանը: