Սերժ Սարգսեանը եռօրեայ պաշտօնական այցով կը մեկնի Ֆրանսիայ


Սերժ Սարգսեանը եռօրեայ պաշտօնական այցով կը մեկնի Ֆրանսիայ

  • 09-11-2012 15:37:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը նոյեմբերի 11-ին եռօրեայ պաշտօնական այցով կը մեկնի Ֆրանսիայ: Սերժ Սարգսեանը Փարիզում հանդիպումներ կ'ունենայ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուայ Օլանդի, վարչապետ Ժան-մարկ Էրոյի, Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի, Սենատի նախագահ Ժան-պիեռ Բէլի հետ: Նախատեսւում է նաեւ հանդիպում Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի Ֆրանսիայ - Հայաստան բարեկամութեան պատգամաւորական խմբերի անդամների հետ: Պաշտօնական այցի շրջանակներում Հայաստանի նախագահը կ'այցելի նաեւ Լիոն, որտեղ հանդիպում կ'ունենայ քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբի հետ, այնուհետեւ Ֆրանսիայի խոշորագոյն արդիւնաբերական շրջաններից մէկի` Ռոն-ալպ շրջանի Առեւտրաարդիւնաբերական պալատում կը հանդիպի Ֆրանսիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագահի պաշտօնական կայքէջի փոխանցմամբ, աւարտելով այցը Ֆրանսիայ` Սերժ Սարգսեանը կը մեկնի մէկշաբաթեայ արձակուրդ, որը կ'անցկացնի արտերկրում:
  -   Մամլո հաղորդագրություն