Տեղի կ'ունենայ ռեժիսոր Ժիրայր Աղաւելեանի ֆոտոարթի ժանրում ստեղծուած աշխատանքների ցուցադրանքը


Տեղի կ'ունենայ ռեժիսոր Ժիրայր Աղաւելեանի ֆոտոարթի ժանրում ստեղծուած աշխատանքների ցուցադրանքը

  • 09-11-2012 15:45:21   | Հայաստան  |  Մշակոյթ

Նոյեմբերի 13-ից մինչեւ նոյեմբերի 18-ը Նարեկացի արուեստի միութիւնում (Վարդանանց 16/1) ներկայացուելու է ռեժիսոր Ժիրայր Աղաւելեանի ֆոտոարթի ժանրում ստեղծուած աշխատանքների ցուցադրանքը: Ակնթարթի հանելուկային եւ գեղարուեստի անկրկնելի համադրութեամբ ստեղծուած աշխատանքներով Ժ. Աղաւելեանը Ամն-ում (Բոստօնում) յաճախ է ցուցադրել տարբեր ժանրերի եւ տարբեր ժամանակներում ստեղծուած հետաքրքիր գործեր: Հայաստանում սա հեղինակի 3-րդ ցուցահանդէսն է ու արդէն քանիցս համոզւում ենք, որ շփւում ենք եւ ժամանակակից արուեստի մի հետաքրքիր տեսակի, եւ լուսանկարչական իւրօրինակ դրսեւորման հետ: Ռեժիսոր Ժիրայր Աղաւելեանը ռեժիսորական իր խցիկով շարժում չէ, որ նկարահանում է, լուսանկարչական խցիկով ֆիքսուած պահէր չէ, որ մատուցում է: Նրա ռեժիսորական մտածողութեան ուղղուածութիւնը ներկայանում է մի նոր հարթութեան վրայ: Հարթութիւն, որտեղ հաւաքում է յիշողութիւնից դուրս սպրդած պատկերներ ու ակնթարթներ, որտեղ նրա ինքնատիպ մօտեցման շնորհիւ ներկայանում են մէկ կադրում ամբողջացած տարբեր իրականութիւններ: Այս ցուցահանդէսը հանդիսատեսի համար նաեւ մի նոր բացայայտում է: Եթէ անցեալ անգամ նկարների շարքը ցուցապաստառի վրայով սահում էին հեղինակի յօրինած երաժշտութեան հնչիւնների ներքոյ, ապա այս անգամ Ֆոտո-արտից բացի հեղինակը կը ներկայացնի «առ ինձ ձեռքերիդ մէջէ փոքրիկ գրքոյկը: Հեղինակի ներկայացմամբ, գրքոյկում տեղ են գտել սիրոյ գողտրիկ «որմնանկարներէ` հիւսուած ցուցադրուելիք ստեղծագործութիւների «միասնական եզրազարդերիցէ: Իր իսկ հոգու որմնանկարները, որոնք թղթի վրայ են պատկերուել... Որմնանկարներ, որ թերեւս ձեւերի, գծերի, գոյնի, ստուերանկարի գեղեցկութեամբ եւ բովանդակութեան մշակման հմտութեամբ Ժիրայրի հոգում լռութիւնը երաժշտութեամբ են փոխում, շարժումը` պատկերի վերածում, գոյնը` խօսք ու յանգ դարձնում: Ժ. Աղաւելեանի երաժշտութեան, բանաստեղծութիւնների ու նկարների մէջ հարկաւոր չէ փնտրել տեխնիկական եւ գեղարուեստական առանձնայատկութիւններ: Ընդամէնը հարկաւոր է յիշել, որ ֆիլմ չդարձած նկարների փոխակերպուած գաղափարները ոչ թէ լոկ կեանքի մէկ ակնթարթ, այլ ապրած հոգեվիճակ ու զգացմունք են, որ մարդուն մղում են խորհրդածելու, թէ որքան հետաքրքիր է անհատի ստեղծագործական դիալեկտիկան: Աւելացնենք, որ Ժ. Աղաւելեանը Լենինգրադի կուլտուրարայի ինստիտուտի կինոյի բաժնի շրջանաւարտ է, երկար տարիներ եղել է Երեւանի կենտրոնական հեռուստաալիքի` Հ1, ռեժիսոր, տասնեակ գեղարուեստա-վաւերագրական, այդ թւում միջազգային փառատօների մասնակից աշխատանքների (www.zherar-production.net) հեղինակ է: Վերջին 20 տարիներին Ժ. Աղաւելեանը բնակւում է Բոստօնում, սակայն այժմ նա Երեւանում է եւ ներկայ է լինելու իր ցուցահանդէսի բացմանը:
  -   Մշակոյթ