ԱՄՆ-ում կազմակերպուել էն Հայաստանի անկախութեան 20 ամեակին նուիրուած միջոցառումներ


ԱՄՆ-ում կազմակերպուել էն Հայաստանի անկախութեան 20 ամեակին նուիրուած միջոցառումներ

  • 15-03-2011 14:31:03   | ԱՄՆ  |  Քաղաքական
Ի նշանաւորումն Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-ամեայ տարելիցին նուիրուած միջոցառումների շարքի մեկնարկի` մարտի 11-ին Բոստօնում, մարտի 12-ին Նիւ Ջերսիում եւ մարտի 13-ին Վաշինգտօնում տեղի ունեցան առաջին համայնքային միջոցառումները: Միջոցառումները, որոնք ուղեկցւում էին տօնական համերգներով, կազմակերպուել էին Համազգային Հայ կրթական եւ մշակութային միութեան կողմից: Մարտի 12-ին Նիւ Ջերսիում կազմակերպուած տօնական երեկոյի ընթացքում ելոյթով հանդէս է եկել Մակ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Կարէն Նազարեանը, ով, ողջունելով ու շնորհաւորելով անկախութեան յոբելեանական տարեթուին նուիրուած երեկոյի մասնակիցներին, նշել է, որ այսօր Հայաստանը բռնել է վերելքի ու զարգացման ճանապարհը` չնայած իր հարեւանների կողմից շարունակուող անօրինական շրջափակմանը, Արցախի ու Ադրբեջանի միջեւ շփման գծում յաճախակի դարձած զինադադարի խախտումներին ու ահաբեկչական սադրիչ գործողութիւններին, որոնք չէն կարող Հայաստանին շեղել իրաւական պետութեան ու քաղաքացիական հասարակութեան ամրապնդմանն ուղղուած իր նպատակներից: Ելոյթ ունենալով Վաշինգտօնում կազմակերպուած բազմամարդ միջոցառմանը` Ամն-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարեանը ընդգծեց, որ մեր ազգային միասնութիւնը, Հայաստանի անկախ պետականութեան շուրջ ողջ ազգի համախմբուածութեանը լաւագոյն երաշխիքն էն հասնելու մեր ազգային իղձերի իրականացմանը: Հանդիսաւոր մասից յետոյ շնորհաշատ հայ երիտասարդ երաժիշտները (“Element Band”) հանդէս եկան հայկական ժողովրդական երգերի իրենց ուրոյն մեկնաբանութեամբ` երգերին հաղորդելով ժամանակակից շունչ:
  -   Քաղաքական