Թ. Հ. Թ. 15-րդ Պատգամավորական ժողովի ընտրություններ


Թ. Հ. Թ. 15-րդ Պատգամավորական ժողովի ընտրություններ

  • 12-11-2012 11:05:26   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Թ. Հ. թեմի 15-րդ Պատգամաւորական ժողովի ընտրութիւններին մասնակցելու առումով ժողովրդի մօտ առաւել աշխուժութիւն ստեղծելու նպատակով՝ Կենտրոնական ընտրական յանձնախմբի (ԿԸՅ) նախաձեռնութեամբ եւ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի համագործակցութեամբ երէկ երեկոյեան կազմակերպւել էր հանդիպում՝ հայոց դպրոցների ու մանկապարտէզների տեսուչների, փոխտեսուչների, հայոց լեզու դասաւանդող ուսուցիչների եւ ծնողական խորհուրդների ներկայացուցիչների հետ: Թ. Հ. Թ. ազգային առաջնորդարանի դահլիճում կայացած հանդիպման սկզբում Կրթական խորհրդի ատենապետ Իռէն Աբնուսեանը հակիրճ բացատրութիւններ փոխանցեց հանդիպման մասին եւ նշեց, որ դպրոցներում որեւէ թեկնածուի օգտին քարոզչութիւն տանելը բացառւած է, միայն աշակերտութեան գծով ցանկալի է մեր համայնքում աշխուժութիւն առաջացնել ընտրութիւններին մասնակցելու առումով: Հանդիպման ընթացքում ԿԸՅ-ի ատենապետ Սեւան Դանիէլեանը հակիրճ բացատրութիւններ փոխանցեց Պատգամաւորական ժողովի կարեւորութեան եւ յանձնախմբի ծաւալած աշխատանքների մասին: Նա նշեց, որ թէեւ ընտրութիւններին մասնակցելու տարիքը սահմանւած է 18-ը եւ, փաստօրէն, աշակերտութիւնը չէ, որ մասնակցելու է ընտրութիւններին, սակայն ցանկալի է, որ դպրոցներում աշակերտութեանը բացատրութիւններ փոխանցւեն Պատգամաւորական ժողովի գործունէութեան եւ աշխատանքների կարեւորութեան մասին: Նա աւելացրեց, որ պատրաստւել են թռուցիկներ ու կրծքանշաններ, մտադրութիւն կայ դպրոցներում անցկացնել խորհրդանշական ընտրութիւններ, նաեւ ուշիմ կոչւող դպրոցներում բջջային հեռախօսների միջոցով կարճ հաղորդագրութիւններ յղել ժողովրդին՝ նրան խրախուսելով մասնակցել ընտրութիւններին: «ԱԼԻՔ»
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը