Գիւմրու տնակային աւաններում ապրող իւրաքանչիւր ընտանիքի կեանքը մի դժբախտ պատմութիւն է (ՏԵՍԱՆԻՒԹ)


Գիւմրու տնակային աւաններում ապրող իւրաքանչիւր ընտանիքի կեանքը մի դժբախտ պատմութիւն է (ՏԵՍԱՆԻՒԹ)

  • 12-11-2012 11:26:42   |   |  Հասարակութիւն



«Շիրակ կ'ենտրոնի»աշխատակիցները ամերիկահայ բարերարների կողմից տրամադրած օգնութիւնները բաժանելու եւ տեսանիւթեր պատրաստելու նպատակով շարունակում են այցելութիւնները Գիւմրու տնակային աւաններ: Այսօր մենք կրկին այցելեցինք ամենամեծ տնակային աւաններից մէկը, որը գտնւում է քաղաքի կենտրոնական մասում` աւտոկայանի յարակից տարածքում: Ամէն անձրեւից յետոյ ցեխաջրերով ու անանցանելի փողոցներով աւանի տնակներում ներկայումս բնակուող հարիւրաւոր ընտանիքների գերակշիռ մասը երբեւէ բնակարան ստանալու յոյս չունեն, քանի որ նրանք չեն համարւում երկրաշարժի հետեւանքով անօթեւաններ: Այդ աւանի բնակիչներից գրեթէ իւրաքանչիւր ընտանիքի կեանքը մի դժբախտ պատմութիւն է, որոնցից շատերում բացակայում են տղամարդիկ, իսկ երեխաներից շատերը յաճախում են գիշերօթիկ հաստատութիւններ: Մեր այցելութեան պահին միայնակ մայր Նելլի Ամիրեանը հացի փռում էր, ուր երկրորդ օրն է, ինչ աշխատում էր, իսկ նրա 11-ամեայ տղան` Ալբերտը, ով աւելի քան մէկ ամիս է չի այցելում «Թռչունեան տուն» մանկատուն, նոյն տնակային աւանում բնակուող տատ ու պապի տնակում էր Առաւել մանրամասն` «Շիրակ կ'ենտրոն»ի. պատրաստած տեսանիւթում:
  -   Հասարակութիւն