Նոյեմբերի 10-ին, ժամը 23.08-ին տեղեկութիւն է ստացուել, որ Երեւան-մեղրի աւտոճանապարհի 20-րդ կմ-ում (Հովտաշեն գիւղի մօտ) աւտոմեքենայ է շրջուել:
Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշուարկ:
Դեռեւս չբացայայտուած հանգամանքներում «Զիլ» մակնիշի 901 ԼՍ 63 պ/հ աւտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջուել ջրանցքը:
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել աւտոմեքենան, որտեղ յայտնաբերել են վարորդ` 1957 թ. ծնուած Սերգեյ Սարգսեանի դին: