12-11-2012 12:40:12 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Նոյեմբերի 10-ին, ժամը 08.47-ին ահազանգ է ստացուել, որ Երեւանի Մինսկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշուարկ եւ յատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Տեղում պարզուել է, որ «ԲՄՈՒ» մակնիշի 19 UO 209 պ/հ աւտոմեքենան դուրս է եկել աւտոճանապարհի երթեւեկելի մասից եւ հարուածել էլեկտրական սեանը: Պատահարի հետեւանքով աւտոմեքենան շրջուել է:
Փրկարարները աւտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1988 թ. ծնուած Նարեկ Մանուկեանին:
Ն. Մանուկեանը ոտքերի կոտրուածքով տեղափոխուել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ» բժշկական կենտրոն:
Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը կայուն ծանր է: