Նոյեմբերի 10-ին, ժամը 02.58-ին ահազանգ է ստացուել, որ Երեւան–Իջեւան աւտոճանապարհի 88-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշուարկ:
Դեռեւս չբացայայտուած հանգամանքներում «Կրայսլեր» մակնիշի 60 QQ 888 պ/հ աւտոմեքենան (վարորդ` 1990 թ. ծնուած, Ռաֆիկ խաչատրեան) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորը:
Փրկարարները ձորից դուրս են բերել Ռ. Խաչատրեանին: Վերջինս հրաժարուել է առաջին բուժօգնութիւնից: