Մեքենան բախուել է գազատար խողովակին.Զոհեր եւ տուժածներ չկան
12-11-2012 12:43:14 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Նոյեմբերի 9-ին, ժամը 21.34-ին ահազանգ է ստացուել, որ Երեւանի Հալաբեան 44 շէնքի մօտ տեղի է ունեցել ՃՏՊ:
Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշուարկ եւ ՃԿԿ արձագանքման խումբը:
Դեռեւս չբացայայտուած հանգամանքներում «Ֆոլքսուագեն Բորա»մակնիշի 34 ԼT 880 պ/հ (վարորդ` 1987 թ. ծնուած Գ. Ղանդիլեան) մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախուել գազատար խողովակին: Պատահարի հետեւանքով խողովակից տեղի է ունեցել գազի արտահոսք` առանց հրդեհի բռնկման:
Գազի արտահոսքը դադարեցուել է, հրշէջ-փրկարարները իրականացրել են մեքենայի հոսանքազրկման աշխատանքներ:
Զոհեր եւ տուժածներ չկան: