Նոյեմբերի 9-11-ը գրանցուած թունաւորումների ամփոփագիր


Նոյեմբերի 9-11-ը գրանցուած թունաւորումների ամփոփագիր

  • 12-11-2012 12:45:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 9-ին, ժամը 16.20-ին սննդային թունաւորումով (բոտուլիզմ) Շիրակի մարզի Գիւմրիի ինֆեկցիոն հիւանդանոց է տեղափոխուել նոյն քաղաքի Շիրվանզադէի 58 Ա տան բնակչուհի, 2001 թ. ծնուած Յասմիկ Կարապետեանը: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրութեան է: Նոյեմբերի 10-ին, ժամը 14.19-ին տեղեկութիւն է ստացուել, որ Երեւանի «սուրբ Գրիգոր Լուսաւորիչէ եկեղեցու մօտից դեղորայքային թունաւորման նախանշաններով «արմենիաէ բժշկական կենտրոն է տեղափոխուել 1985 թ. ծնուած Զառա Դիւանեանը: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բաւարար է: Նոյեմբերի 11-ին, ժամը 11.14-ին թունաւորումով (նախնական տուեալներով շմոլ գազից) Երեւանի Մայիսի 9-ը փողոցի թիւ 9 շէնքի 18-րդ բնակարանի բնակիչներ` 1956 թ. ծնուած Քնարիկ Գրիգորեանը եւ 1983 թ. ծնուած Աիդա Բաղդասարեանը տեղափոխուել են «արմենիաէ բժշկական կենտրոն, իսկ 2009 թ. ծնուած Շահէն եւ 2007 թ. ծնուած Յովհաննէս Ղամբարեանները` «Մուրացան»բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` Հ. Ղամբարեանի, Ք. Գրիգորեանի, Ա.Բաղդասարեանի առողջական վիճակը միջին ծանրութեան է, իսկ Շ. Ղամբարեանինը` ծանր: Նոյն օրը ժամը 12.30-ի սահմաններում շմոլ գազից թունաւորման նախանշաններով «Արմենիա»բժշկական կենտրոն է տեղափոխուել նաեւ նոյն բնակարանի բնակիչ, 1957 թ. ծնուած Լեռնիկ Բաղդասարեանը: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը միջին ծանրութեան է:
  -   Մամլո հաղորդագրություն