12-11-2012 12:58:46 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Նոյեմբերի 9-ին, ժամը 10.55-ին ահազանգ է ստացուել, որ Երեւանի Յաղթանակ կամրջի տակ` Հրազդան գետում, վարարի պատճառով մարդ է մնացել:
Դէպքի վայր են մեկնել յատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եւ ՃԿԿ արձագանքման խմբերը:
Փրկարարները գետից անվնաս դուրս են բերել Արարատի մարզի Մրգաւան գիւղի բնակչուհի, 1990 թ. ծնուած Արմինէ Դաւթեանին: Վերջինիս պարամեդիկները ցուցաբերել են համապատասխան օգնութիւն: