Աշակերտները դաշտում յայտնաբերել են արկեր<br />


Աշակերտները դաշտում յայտնաբերել են արկեր

  • 15-03-2011 13:54:58   | Հայաստան  |  Հասարակութիւն
Մարտի 14-ին `ժամը 12.52-ին, Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գիւղի միջնակարգ դպրոցի աշակերտները դաշտում մետաղի ջարդոն հաւաքելիս յայտնաբերել են արկ նմանեցնող 3 մետաղական իր: Դէպքի վայր են մեկնել մարզային օպերատիւ խումբը եւ փրկարական ուժերի վարչութեան փրկարարական ջոկատը: Տեղում պարզուել է, որ տուեալ իրերը իրենցից ներկայացնում են հրետանային արկեր: Տարածքը փրկարարների եւ ոստիկանութեան աշխատակիցների կողմից շրջափակուել է: Դէպքի վայր ժամանած սակրաւորները պայթեցման եղանակով արկերը վնասազերծուել են:
  -   Հասարակութիւն