Տասնեակ ընտանիքներ բնակարաններ չեն ստանայ (Տեսանիւթ)


Տասնեակ ընտանիքներ բնակարաններ չեն ստանայ (Տեսանիւթ)

  • 14-11-2012 10:10:28   |   |  Հասարակութիւն
 Գիւմրու երկրաշարժի հետեւանքով անօթեւան ընտանիքների հերթացուցակում կան հաշուառուած տասնեակ ընտանիքներ, ովքեր թէեւ երկրաշարժի պահին բնակարանատէրեր չեն եղել, սակայն յետագայ տարիներին դատական վճիռներով ճանաչուել են անօթեւաններ եւ հաշուառուել են բնակարանային փոխհատուցման ենթակայ ընտանիքների հերթացուցակում: Այդ ընտանիքները երկրաշարժի պահին հիմնականում ապրել են վարձով կամ որեւէ ազգականի տանը, իսկ նրանցից շատերը իրենց աշխատանքի վայրերից ակնկալել են բնակարաններ: 2008թ.-ից աղէտի գօտում ընթացող բնակբաշխման գործընթացը ղեկավարող յանձնաժողովի կողմից, դատական վճիռներով հաշուառուած բազմաթիւ ընտանիքներ շահառուներ չճանաչուեցին: Հիմնականում այն պատճառաբանութեամբ, որ այդ ընտանիքները երկրաշարժի պահին բնակարաններ չեն կորցրել կամ բնակարան կորցնելու մասին փաստաթղթային ապացոյցներ չեն կարողացել ներկայացնել: Նշենք, որ դատարանները, թէեւ վճիռներ էին կայացրել այդ ընտանիքերին անօթեւան ճանաչելու եւ հաշուառելու մասին, սակայն նոյն վճիռներով պատկան մարմիններին չեն պարտադրել բնակարաններով ապահովել: Դատական վճիռներով անօթեւանների հերթացուցակում հաշուառուած բազմաթիւ ընտանիքներ շարունակում են ապրել ժամանակաւոր կացարաններում եւ անյայտ է, թէ նրանք երբեւէ բնակարաններ ունենալու են, թէ ոչ: «Շիրակ կ'ենտրոնը»օգնութիւն ցուցաբերելու եւ տեսանիւթեր պատրաստելու նպատակով այցելեց քաղաքի կենտրոնական մասի տնակային աւաններից մէկում, իր երեք երեխաների հետ բնակուող, բնակբաշխման յանձնաժողովի կողմից արդէն իսկ բնակարան ստանալու իրաւունքից զրկուած Ռիտա Բադոյեանի ընտանիքին: Մեր այցելութեան ընթացքում Ռիտան ներկայացրեց նաեւ իր ձեռքով պատրաստած կահոյքը, ապա պատմեց տնակային աւանի բնակիչների կեանքի որոշակի առանձնայատկութիւնների եւ առհասարակ աւանում տիրող մի շարք վարք ու բարքի մասին: Առաւել մանրամասն «Շիրակ կ'ենտրոնի» պատրաստած տեսանիւթում:
  -   Հասարակութիւն