Էներգետիկ անվտանգութիւնը Հայաստանի ազգային անվտանգութեան բաղկացուցիչներից մէկն է
14-11-2012 12:30:01 | Հայաստան | Քաղաքական
Նոյեմբերի 14-ին Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանի նախագահութեամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետութեան էներգետիկ անվտանգութեան հայեցակարգի նախագծի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը:
Էներգետիկ անվտանգութեան հայեցակարգի մշակումը նախատեսուած է <<Հայաստանի Հանրապետութեան ազգային անվտանգութեան ռազմավարութեամբ>>:
Կարեւորելով էներգետիկ անվտանգութիւնը` որպէս մեր երկրի ազգային անվտանգութեան բաղկացուցիչներից մէկը, Արթուր Բաղդասարեանը, նշել է, որ էներգետիկ անվտանգութեան հիմնական խնդիրը պէտք է լինի Հայաստանի էներգետիկ ինքնաբաւութեան մակարդակի ապահովումը թէ կարճաժամկէտ եւ թէ երկարաժամկէտ հեռանկարում: Արթուր Բաղդասարեանի տեղեկացմամբ Էներգետիկ անվտանգութեան հայեցակարգը արդէն մշակուած է. <<Երկու տարուայ աշխատանքի արդիւնքում, միջգերատեսչական խմբի շրջանակներում, մշակել ենք Էներգետիկ անվտանգութեան ռազմավարութիւնը, որը մինչեւ այս տարուայ աւարտը կը քքնարկուի նաեւ Անվտանգութեան խորհրդի նիստում: Էներգետիկ անվտանգութեան ռազմավարութիւնը կարեւորագոյն փաստաթուղթ է մեր երկրի ազգային անվտանգութեան ապահովման տեսանկիւնից` հաշուի առնելով նաեւ Հայաստանում եւ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները: Փաստաթուղթը, որի մէջ ներառուած են շուրջ 120 առաջարկութիւններ, պատրաստ է քննարկման, իսկ դրա ընդունմամբ մենք շատ կարեւոր քայլ ենք կատարում ոչ միայն մեր միջազգային պարտաւորութիւնների կատարման տեսանկիւնից, այլ նաեւ մեր Ազգային անվտանգութեան ռազմավարութեամբ նախատեսուած դրոյթները կեանքի կոչելու առումով>>:
Միջգերատեսչական աշխատանքային խումբը հաւանութեան արժանացրեց Էներգետիկ անվտանգութեան հայեցակարգը եւ որոշում ընդունեց այն ներկայացնել Անվտանգութեան խորհուրդ հաստատման: