14-11-2012 12:50:33 | Հայաստան | Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի նոյեմբերի 14-ի նախագահութեան նիստում որոշում ընդունուեց 2013թ. ՀՀ Գաա-ի 70-ամեակի տօնակատարութեան միջոցառումների մասին: Տօնական միջոցառումների շարքում կը լինեն ժողովածուների հրատարակումներ, յատուկ բուկլետների թողարկումներ եւ յոբելեանական ցուցահանդէսի անցկացում:
Հայաստանի գիտութիւնների ակադեմիան հիմնադրուել է 1943թ. նոյեմբերի 10-ին` 1935 թ-ից գործող ԽՍՀՄ հայկական մասնաճիւղի հիման վրայ: Ակադեմիայի առաջին հիմնադիրներից մէկը եւ պրեզիդենտն էր ԽՍՀՄ ԳԱ եւ Հայաստանի ԳԱ իսկական անդամ Յովսէփ Օրբէլին: 1947-1993 թթ. ակադեմիան ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ եւ Հայաստանի ԳԱ իսկական անդամ Վիկտոր Համբարձումեանը: 1993-2006 թթ. ՀՀ Գաա-ի պրեզիդենտն էր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ֆադեյ Սարգսեանը: 2006թ. մայիսի 17-ին ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի պրեզիդենտ է ընտրուել ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսեանը: Ներկայումս ՀՀ Գաա-ն միաւորում է 34-ից աւելի գիտական ինստիտուտներ, հաստատութիւններ, ձեռնարկութիւններ եւ այլ կազմակերպութիւններ:
14.11.2012թ.