«Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲ ընկերութեան կոլեկտիւի արձագանքը Մարդու իրաւունքների պաշտպանի ոչ արհեստավարժ միջնորդութեանը
14-11-2012 13:30:40 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
Ս.թ. ապրիլ ամսին 80-ամեայ կոլեկտիւը դիմել էր Մարդու իրաւունքների պաշտպանին, խնդրելով պաշտպանել իրենց իրաւունքները, Հմաեակ Յովհաննիսեանի կողմից ընկերութեան կոլեկտիւի անդամներին վիրաւորանք հասցնելու փաստով: Սակայն մինչ օրս մարդու իրաւունքների «պաշտպան» Կ. Անդրէասեանի ոչ հետեւողական մօտեցման արդիւնքում պատասխան չի ստացուել:
Մենք զարմացած ու զայրացած ենք այն փաստի առիթով, որ չի արձագանքուել մի ամբողջ կոլեկտիւի դիմումին, այն դէպքում, երբ պաշտպանը այդպէս արագութեամբ արձագանքել է մասնաւոր անձ` հմայակ Յովհաննիսեանի «ոտնահարուածէ իրաւունքին:
Հանրութեանը տեղեկացնում ենք, որ այդ նոյն մարդու իրաւունքների պաշտպանը կարող էր տեղեկանալ ընկերութեան զբաղեցրած տարածքի մի մասի Հմաեակ Յովհաննիսեանի կողմից մասնաւորեցման գործընթացի օրինականութեան մասին:
Արդեօք Փոքր կենտրոնում կարելի էր 1քառ.մետր տարածքը վաճառել 50 ԱՄՆ դոլարով, այն դէպքում, երբ նոյն ժամանակահատուածում կոլեկտիւը նոյնպէս դիմել էր մասնաւորեցնելու իր կողմից զբաղեցրած տարածքը:
Վերջապէս, 2012թ. կարողացանք մասնաւորեցնել մեր կողմից զբաղեցրած տարածքը, որից յետոյ անմիջապէս շէնքի միւս սեփականատէրերին փոխանցուեց ընդհանուր օգտագործման տարածների վերաբերեալ պայմանագիր, որին հմայակ Յովհաննիսեանը դեռեւս չի արձագանքել:
Մարդու իրաւունքների պաշտպանը ոչ թէ կառավարութեան որոշման մէջ փոփոխութիւն կատարելու առաջարկով պէտք է հանդէս գար, առանց խնդրի էութեան մէջ խորանալու, այլ իր գործունէութեանը համապատասխան պաշտպանէր 1961թ. սեփական միջոցներով կառուցած շէնքի իրական տէրերի ոտնահարուած իրաւունքները:
«Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ աշխատաւորական կոլեկտիւ