երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանը մասնակցել է մայրաքաղաքի հերթական բարեկարգ բակի հանդիսաւոր բացմանը: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նորաստեղծ հանգստեան գօտու կառուցումը քաղաքապետարան-մասնաւոր հատուած համագործակցութեան լաւագոյն օրինակներից է: Հերթական անգամ մայրաքաղաքի բակերի բարեկարգման գործին իր մասնակցութիւնն է ունեցել Կ'ոկա-Կոլայ Հելլէնիկ Արմէնիայ ընկերութիւնը: Տասնեակ տարիներ անխնամ ու անհրապոյր բակային տարծքն այսօր բնակիչների առջեւ իր դռներն է բացել գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով ու մանուկների համար խաղահրապարակներով կահաւորուած: Բնակիչներն իրենց շնորհակալութիւնն են յայտնել քաղաքապետին եւ Կ'ոկա-Կոլայ Հելլէնիկ Արմէնիայ ընկերութեանը բակը բարեկարգելու համար:
Քաղաքապետ Տարօն Մարգարեանը կարեւորելով քաղաքապետարան-մասնաւոր հատուած համագործակցութիւնն ընդգծել է, որ քաղաքապետարանը միշտ բաց եւ պատրաստակամ է համագործակցելու բոլոր այն կազմակերպութիւնների եւ անհատների հետ, ովքեր ցանկանում են իրենց լուման ունենալ Երեւանի բարեկարգման գործում. «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում եւս մէկ բակ յանձնեցինք մեր երեխաներին ու բնակիչներին: Այս բակի կառուցման հիմնական ներդրողը Կ'ոկա-Կոլայ Հելլէնիկ Արմէնիայ ընկերութիւնն է: Մենք եւս մէկ անգամ փաստում են, որ քաղաքապետարան-մասնաւոր հատուած համագործակցութիւնը բերում է նմանատիպ արդիւնքների, ինչպէս մեր բնակչութեան, այնպէս էլ Երեւան քաղաքի բարեկարգման համար: Այս ընկերութիւնից բացի մենք ունենք մի շարք գործընկեր կազմակերպութիւններ, որոնք եւս յայտ են ներկայացրել նման ներդումներ իրականացնելու համար եւ վստահ եմ, որ յաջորդ տարիների ընթացքում գործընկերների թիւը կ'ընդլայնուի»է,-նշել է քաղաքապետը:
Կ'ոկա-կոլայ Հելլէնիկ Արմէնիայ ընկերութեան գլխաւոր տնօրէն Գագիկ Դանիէլեանն իր հերթին նշել է, որ համայնքների զարգացումը ընկերութեան առաջնահերթ ուղղութիւններից մէկն է եւ որ այս խաղահրապարակի բացումը դրա վառ օրինակներից մէկն է. «Երեխաների առողջ ապրելակերպը եւ ֆիզիկական զարգացումը մեր ընկերութեան սոցիալական պատասխանատուութեան առաջնայնութիւններից է եւ մեր յաջողուած համագործակցութիւնը Երեւանի քաղաքապետարանի հետ կը լինի շարունակական ու կ'ընդգրկի այլ ոլորտներ եւս»,-նշել է Գագիկ Դանիէլեանը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից յայտնում են, որ բակի հանդիսաւոր բացման արարողութիւնից յետոյ քաղաքապետ Տարօն Մարգարեանը շրջել է նաեւ Կոկա-Կոլա Հելլէնիկ Արմէնիայ ընկերութեան գործարանի տարածքով, այցելել արտադրամաս եւ պահեստ: Ընկերութեան տնօրէնը քաղաքապետին է ներկայացրել ըմպելիքների արտադրման գործընթացը, ինչպէս նաեւ ընկերութեան նոր` միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող, հոսքագիծը: