Տիգրան Սարգսեանն ընդունել է Հայաստանում Յունաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Իոանիս Տաղիսին
14-11-2012 17:15:40 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Վարչապետ Տիգրան Սարգսեանն ընդունել է Հայաստանում Յունաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Իոանիս Տաղիսին: Շնորհաւորելով դեսպանին դիւանագիտական առաքելութիւնը ստանձնելու կապակցութեամբ վարչապետն ասել է. «Չնայած մեր համագործակցութեան եւ բարեկամութեան մեծ պատմութեանը` դեռեւս շատ աշխատանքներ ունենք կատարելու երկկողմ կապերի ամրապնդման ուղղութեամբ: Հայաստանի կառավարութիւնը կ'անի հնարաւորը` հայ-հունական յարաբերութիւններում չիրացուած ողջ ներուժն օգտագործելու համար»:
Իոանիս Տաղիսը վստահեցրել է, որ կը ներդնի բոլոր ջանաքերը` հայ-հունական յարաբերութիւնների յետագայ ընդլայնման եւ ամրապնդման համար: Անդրադառնալով յաջողութեամբ ընթացող Հայաստանի եւրաինտէգրման գործընթացներին` դեսպանը վստահեցրել է, որ այդ ուղղութեամբ Յունաստանը` որպէս Եւրամիութեան անդամ երկիր, պատրաստ է իր համակողմանի աջակցութիւնը ցուցաբարել Հայաստանի իր գործընկերներին:
Ըստ ՀՀ Կառավարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան մամլոյ հաղորդագրութեան, զրուցակիցները քննարկել են նաեւ ռազմական, կրթական եւ մշակութային բնագաւառներում երկկողմ յարաբերութիւններին առնչուող հարցեր: