Սպանուած 31-ամեայ լեյտենանտ Արտակ Նազարեանի գործով 14.11.2012թ. դատական նիստի նիւթերը


Սպանուած 31-ամեայ լեյտենանտ Արտակ Նազարեանի գործով 14.11.2012թ. դատական նիստի նիւթերը

  • 15-11-2012 11:21:38   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ

2010թ. յուլիսի վերջին Տաւուշի մարզի Մեհրաբ զորմասի մարտական յենակէտերից մէկում սպանուած 31-ամեայ լեյտենանտ Արտակ Նազարեանի գործով 14.11.2012թ. դատական նիստի նիւթերը. ՀՀ Տաւուշի մարզի ընդհանուր իրաւասութեան առաջին ատեանի դատարանին (դատաւոր Ս. Մարդանեան) Թիւ 90758210 քրէական գործով տուժողի իրաւայաջորդ Ծովինար Նազարեանից, ներկայացուցիչներ` Ռուբեն Մարտիրոսեանից,Մուշեղ Շուշանեանից ՄԻՋՆՈՐԴՈՒԹԻՒՆ 2012թ. հոկտեմբերի 23-ին եւ 24-ին կայացած դռնփակ դատական նիստերի ընթացքում դատավարութեան մասնակիցները ծանօթացան ՀՀ պաշտպանութեան նախարարութեան 21127 զօրամասի նախկին հրամանատար Սեյրան Ղազարեանի հրամանների քաղուածքներին, մեկուսացման գրութիւններին, թիւ 91 հրամանագրքին, մեկուսարանում պահուողների թիւ 123 հաշուառման մատեանին, ինչպէս նաեւ ՀՀ ՊՆ 21127 զօրամասի հրամանատար, գնդապետ Հ. Ամիրխանեանի` դատարանին հասցէագրուած, <<գաղտնի>> նշումով 20.10.2012թ. թիւ 0147 գրութեանը: Թուարկուած փաստաթղթերի ուսումնասիրութիւնից պարզուեց, մասնաւորապէս, հետեւեալը. 1. ՀՀ ՊՆ 21127 զօրամասի հրամանատար Ս. Ղազարեանի 28.07.2010թ. հրամաններով` կարգապահական մեկուսարանում մեկուսացուել են <<Ղոզլու-12>> մարտական յենակէտի բոլոր զինծառայողները` կապիտան Յակոբ Մանուկեանը` 3 օրով, պայմանագրով զինուորական ծառայութեան ընդունուած աւագ սերժանտ Արտակ Յովհաննիսեանը` 5 օրով, իսկ ժամկետային զինծառայողներ Յարութիկ Կիրակոսեանը, Մխիթար Մխիթարեանը, Համլէտ Աղամիրեանը, Հայկ Ասատրեանը, Արթուր Մկրտչեանը, Գարեգին Սայադեանը, Արման Մնացականեանը, Հայկ Նազարեանը, Ադիբեկ Յովհաննիսեանը` 10-ական օր ժամկէտով: Նշուած բոլոր զինծառայողները մեկուսացուել են <<ներքին ծառայութեան կանոնագրքի կանոնները խախտելու համար>> ձեւակերպմամբ: ՀՀ ՊՆ 21127 զօրամասի հրամանատար Ս. Ղազարեանի 28.07.2010թ. հրամանով 3 օր ժամկէտով կարգապահական մեկուսացման է ենթարկուել նաեւ <<Լոյս>> մարտական յենակէտի աւագ, լեյտենանտ Վահագն Հայրապետեանը` <<անձնակազմի նկատմամբ թոյլ վերահսկողութեան համար>>: ՀՀ ՊՆ 21127 զօրամասի հրամանատար Ս. Ղազարեանի 31.07.2010թ. հրամաններով` <<ներքին ծառայութեան կանոնագրքի կանոնները խախտելու համար>> կրկին անգամ, 3 օր ժամկէտով կարգապահական մեկուսարանում մեկուսացուել են կապիտան Յակոբ Մանուկեանը եւ լեյտենանտ Վահագն Հայրապետեանը: ՀՀ ՊՆ 21127 զօրամասի հրամանատար Ս. Ղազարեանի 02.08.2010թ. հրամաններով` <<ներքին ծառայութեան կանոնագրքի կանոնները խախտելու համար>> կրկին անգամ, այս անգամ 4 օր ժամկէտով կարգապահական մեկուսարանում մեկուսացուել է Արտակ Յովհաննիսեանը, եւ 4 օր ժամկէտով Սմբատ Սարգսեանը: ՀՀ ՊՆ 21127 զօրամասի հրամանատար Ս. Ղազարեանի 07.08.2010թ. հրամաններով` <<ներքին ծառայութեան կանոնագրքի կանոնները խախտելու համար>> կրկին անգամ 10 օր ժամկէտով կարգապահական մեկուսարանում մեկուսացուել են Արթուր Մկրտչեանը եւ Արման Մնացականեանը: 2. Համաձայն մեկուսացման գրութիւնների եւ մեկուսարանում պահուողների թիւ 123 հաշուառման մատեանի` վերը նշուած բոլոր զինծառայողները (բացի Վահագն Հայրապետեանից եւ Սմբատ Սարգսեանից) մեկուսացուել են 27.07.2010թ.-ին: Յակոբ Մանուկեանը ազատուել է 30.07.2010թ.-ին, երկրորդ անգամ մեկուսացուել է 31.07.2010թ.-ին, ազատուել է 03.08.2010թ.-ին: Արտակ Յովհաննիսեանը ազատուել է 01.08.2010թ.-ին, երկրորդ անգամ մեկուսացուել է 02.08.2010թ.-ին, ազատուել է 06.08.2010թ.-ին: Վահագն Հայրապետեանը մեկուսացուել է 28.07.2010թ.-ին, ազատուել է 31.07.2010թ.-ին, երկրորդ անգամ մեկուսացուել է նոյն օրը` 31.07.2010թ.-ին, ազատուել է 03.08.2010թ.-ին: Սմբատ Սարգսեանը մեկուսացուել է 02.08.2010թ.-ին, ազատուել է 06.08.2010թ.-ին: Համլէտ Աղամիրեանը, Հայկ Ասատրեանը, Գարեգին Սայադեանը, Հայկ Նազարեանը, Արթուր Մկրտչեանը, Արման Մնացականեանը ազատուել են 06.08.2010թ.-ին, Արթուր Մկրտչեանը եւ Արման Մնացականեանը երկրորդ անգամ մեկուսացուել են 07.08.2010թ.-ին, ազատուել են 17.08.2010թ.-ին: Յարութիկ Կիրակոսեանը, Մխիթար Մխիթարեանը եւ Ադիբեկ Յովհաննիսեանը չեն ազատուել կարգապահական մեկուսացումից, քանի որ մեկուսացման ընթացքում` 03.08.2010թ.-ին նախաքննութեան մարմնի կողմից նրանք ձերբակալուել են: Արթուր Մկրտչեանի եղբայրը` Վարդան Մկրտչեանը կարգապահական մեկուսարանում պահուել է 11.08.2010թ.-ից մինչեւ 18.08.2010թ.-ը: 3. Այսպիսով, վերը վկայակոչուած փաստերի համաձայն` կարգապահական մեկուսարանում մեկուսացուել եւ պահուել են` a) Յակոբ Մանուկեանը – 27.07.2010թ.-ից մինչեւ 30.07.2010թ.-ը, այնուհետեւ` 31.07.2010թ.-ից մինչեւ 03.08.2010թ.-ը, b) Արտակ Յովհաննիսեանը – 27.07.2010թ.-ից մինչեւ 01.08.2010թ.-ը, այնուհետեւ` 02.08.2010թ.-ից մինչեւ 06.08.2010թ.-ը, c) Համլէտ Աղամիրեանը – 27.07.2010թ.-ից մինչեւ 06.08.2010թ.-ը, d) Հայկ Ասատրեանը - 27.07.2010թ.-ից մինչեւ 06.08.2010թ.-ը, e) Գարեգին Սայադեանը - 27.07.2010թ.-ից մինչեւ 06.08.2010թ.-ը, f) Հայկ Նազարեանը - 27.07.2010թ.-ից մինչեւ 06.08.2010թ.-ը, g) Արթուր Մկրտչեանը - 27.07.2010թ.-ից մինչեւ 06.08.2010թ.-ը, այնուհետեւ` 07.08.2010թ.-ից մինչեւ 17.08.2010թ.-ը, h) Արման Մնացականեանը - 27.07.2010թ.-ից մինչեւ 06.08.2010թ.-ը, այնուհետեւ` 07.08.2010թ.-ից մինչեւ 17.08.2010թ.-ը, i) Յարութիկ Կիրակոսեանը – 27.07.2010թ.-ից մինչեւ 03.08.2010թ.-ը, j) Մխիթար Մխիթարեանը - 27.07.2010թ.-ից մինչեւ 03.08.2010թ.-ը, k) Ադիբեկ Յովհաննիսեանը - 27.07.2010թ.-ից մինչեւ 03.08.2010թ.-ը, l) Վահագն Հայրապետեանը – 28.07.2010թ.-ից մինչեւ 03.08.2010թ.-ը, m) Սմբատ Սարգսեանը – 02.08.2010թ.-ից մինչեւ 06.08.2010թ.-ը, n) Վարդան Մկրտչեան (Արթուր Մկրտչեանի եղբայրն է) – 11.08.2010թ.-ից մինչեւ 18.08.2010թ.-ը: Վերը յիշատակուած զինծառայողները ՀՀ ՊՆ 21127 զօրամասի հրամանատար Ս. Ղազարեանի կողմից ենթարկուել են <<մեկուսացում եւ պահում կարգապահական մեկուսարանում>> տեսակի կարգապահական տոյժի ՀՀ կառավարութեան 1996 թուականի օգոստոսի 12-ի թիւ 247 որոշմամբ հաստատուած Հայաստանի Հանրապետութեան զինուած ուժերի կարգապահական կանոնադրութեան հիման վրայ: Սոյն միջնորդութեան մէջ չենք անդրադառնում այն բազմաթիւ եւ կոպտագոյն խախտումներին, որոնք թոյլ է տուել զօրամասի հրամանատարը կարգապահական տոյժեր նշանակելիս. մասնաւորապէս` պարզ չէ, թէ տոյժի ենթարկուած զինծառայողներից իւրաքանչիւրը ինչ զանցանք է կատարել (հրամաններում միայն առկայ է <<ՆԾԿ կանոնների խախտում>> խիստ անորոշ ձեւակերպումը), չի կատարուել քննութիւն, որը պէտք է պարզէր, թէ արդեօք կատարուել է զանցանք` երբ, որտեղ, ինչ պարագաներում, ինչ զանցանք է կատարուել, իւրաքանչիւրի մեղքի աստիճանը, պատասխանատուութիւնը մեղմացնող եւ ծանրացնող հանգամանքները, զանցանքի կատարման պատճառները, տոյժի ենթարկուած զինծառայողներին չի բացատրուել որեւէ իրաւունք, չի տրուել մեղադրանքից պաշտպանուելու հնարաւորութիւն , չի բացատրուել տոյժի ենթարկուելու հրամանը բողոքարկելու իրաւունքը եւ այլն: նշուած կոպտագոյն խախտումներին, որոնցից իւրաքանչիւրն բաւարար կը լինէր կարգապահական մեկուսացման իրաւաչափութիւնը եւ մեկուսացման պայմաններում զինծառայողների տուած ցուցմունքների թոյլատրելիութիւնը վիճարկելու համար, չենք անդրադառնում, քանի որ սոյն միջնորդութեան նպատակների համար դրա անհրաժեշտութիւնը բնաւ չկայ: Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան 16-րդ յօդուածի 1-ին մասի սահմանում է. <<Իւրաքանչիւր ոք ունի անձնական ազատութեան եւ անձեռնմխելիութեան իրաւունք: Մարդուն կարելի է ազատութիւնից զրկել օրէնքով սահմանուած դէպքերում եւ կարգով: Օրէնքը կարող է նախատեսել ազատութիւնից զրկում միայն հետեւեալ դէպքերում` …>> : Սահմանադրութեան նշուած նորմից հետեւում է, որ մարդուն ազատութիւնից զրկել կարելի է միայն օրէնքի հիման վրայ, օրէնքով սահմանուած դէպքերում եւ կարգով (1), եւ միայն նշուած նորմի 1-ին մասի 1-7-րդ կէտերում նախատեսուած դէպքերում (2): Նոյն երաշխիքները սահմանում է նաեւ Մարդու իրաւունքների եւ հիմնարար ազատութիւնների պաշտպանութեան մասին եւրոպական կոնուենցիայի 5-րդ յօդուածը: ՀՀ Սահմանադրութեան 83.5 յօդուածի 2-րդ եւ 6-րդ կէտերի համաձայն` բացառապէս Հայաստանի Հանրապետութեան օրէնքներով են սահմանւում` … 2) ֆիզիկական … անձանց իրաւունքների եւ ազատութիւնների սահմանափակումները, … պատասխանատուութեան տեսակները, չափերը, պատասխանատուութեան ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը …, 6) քրէական, վարչական, տնտեսական (գոյքային), կարգապահական պատասխանատուութեան ենթարկելու դէպքերը, կարգը, պայմանները …: ՀՀ Սահմանադրութեան 5-րդ յօդուածի 2-րդ մասի համաձայն` պետական մարմիններն ու պաշտօնատար անձինք իրաւասու են կատարելու միայն այնպիսի գործողութիւններ, որոնց համար լիազօրուած են Սահմանադրութեամբ կամ օրէնքներով: ՀՀ ՊՆ 21127 զօրամասի հրամանատար Ս. Ղազարեանը իրաւասու չէր վերը նշուած զինծառայողներին ազատութիւնից զրկել` մեկուսացնել կարգապահական մեկուսարանում, քանի որ նա գործել է ոչ թէ օրէնքի հիման վրայ, օրէնքով իրեն վերապահուած լիազօրութիւնների շրջանակում, ինչպէս պահանջում են ՀՀ Սահմանադրութիւնը եւ ՀՀ միջազգային պարտաւորութիւնները, այլ ղեկավարուել է վերջիններիս չհամապատասխանող կառավարութեան որոշմամբ: Կարգապահական մեկուսարանում մեկուսացնելու հրամաններ տալով` ՀՀ ՊՆ 21127 զօրամասի հրամանատար Ս. Ղազարեանը նշուած զինծառայողներին ազատութիւնից զրկել է ապօրինի, քանի որ ազատութիւնից զրկումը չի եղել օրէնքի հիման վրայ (1) եւ ազատութիւնից զրկել է այնպիսի հիմքով, որը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրութեան 16-րդ յօդուածի 1-ին մասի 1-7-րդ կէտերում նախատեսուած դէպքերից որեւէ մէկին (2): Այնինչ, նա պարտաւոր էր ղեկավարուել ՀՀ Սահմանադրութեան 6-րդ յօդուածի 1-ին մասով , եւ պէտք է կիրառէր ՀՀ Սահմանադրութիւնը, այլ ոչ թէ Սահմանադրութեանը չհամապատասխանող ՀՀ կառավարութեան 1996 թուականի օգոստոսի 12-ի թիւ 247 որոշմամբ հաստատուած Հայաստանի Հանրապետութեան զինուած ուժերի կարգապահական կանոնադրութիւնը: ՀՀ Սահմանադրութեան 22-րդ յօդուածի 2-րդ մասի համաձայն` արգելւում է օրէնքի խախտմամբ ձեռք բերուած ապացոյցների օգտագործումը: ՀՀ քրէական դատավարութեան օրէնսգրքի 104 յօդուածի 3-րդ մասի համաձայն` քրէական դատավարութեան ընթացքում թոյլատրւում է օգտագործել միայն այն փաստական տուեալները, որոնք ձեռք են բերուել սոյն օրէնսգրքով սահմանուած պահանջների պահպանմամբ: Նոյն օրէնսգրքի 105 յօդուածի 1-ին մասի 1-ին կէտը սահմանում է. <<Քրէական գործով վարոյթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրուել եւ որպէս ապացոյց օգտագործուել այն նիւթերը, որոնք ձեռք են բերուել բռնութեամբ, սպառնալիքով, խաբէութեամբ, անձին ծաղրի ենթարկելով, ինչպէս նաեւ այլ անօրինական գործողութիւններով>>: Նոյն յօդուածի 2-րդ մասի համաձայն` ապացոյցներ ձեռք բերելիս էական են այն խախտումները, որոնք, դրսեւորուելով մարդու եւ քաղաքացու սահմանադրական իրաւունքների եւ ազատութիւնների կամ սոյն օրէնսգրքի որեւէ պահանջի խախտմամբ, դատավարութեան մասնակիցներին` օրէնքով երաշխաւորուած իրաւունքների զրկմամբ կամ սահմանափակմամբ կամ որեւէ այլ կերպ ազդել կամ կարող էին ազդել ստացուած փաստական տուեալների հաւաստիութեան վրայ: Յիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրութեան 3-րդ յօդուածը հռչակում է. <<Մարդը, նրա արժանապատուութիւնը, հիմնական իրաւունքները եւ ազատութիւնները բարձրագւյն արժէքներ են: Պետութիւնն ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրաւունքների եւ ազատութիւնների պաշտպանութիւնը` միջազգային իրաւունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Պետութիւնը սահմանափակուած է մարդու եւ քաղաքացու հիմնական իրաւունքներով եւ ազատութիւններով` որպէս անմիջականօրէն գործող իրաւունք>>: Նշուածներից հետեւում է, որ ՀՀ Սահմանադրութեամբ երաշխաւորուած անձնական ազատութեան իրաւունքի կոպիտ խախտմամբ` առանց օրէնքով սահմանուած հիմքերի եւ կարգով ազատութիւնից զրկուած անձանցից ստացուած ցուցմունքները անօրինական գործողութիւններով ձեռք բերուած ապացոյցներ են, հետեւաբար` դրանց օգտագործումը պէտք է ճանաչուի անթոյլատրելի: Վերոգրեալի հիման վրայ, ղեկավարուելով ՀՀ քրէական դատավարութեան օրէնսգրքի 106 յօդուածի 1-ին մասով` միջնորդում ենք հաստատել հետեւեալ փաստական տուեալների` որպէս ապացոյց օգտագործման անթոյլատրելիութիւնը` 1) Արման Մնացականեանի 27.07.2010թ. ցուցմունքը (27.07.2010թ. հարցաքննութեան արձանագրութիւն, հատոր 1, գ.թ. 89-103), 2) Արման Մնացականեանի 02.08.2010թ. լրացուցիչ ցուցմունքը (02.08.2010թ. լրացուցիչ հարցաքննութեան արձանագրութիւն, հատոր 2, գ.թ. 70-76), 3) Արման Մնացականեանի 03.08.2010թ. ցուցմունքը Ադիբեկ Յովհաննիսեանի հետ առերեսման ժամանակ (03.08.2010թ. առերես հարցաքննութեան արձանագրութիւն Արման Մնացականեանի եւ Ադիբեկ Յովհաննիսեանի միջեւ, հատոր 2, գ.թ. 139-140), 4) արման Մնացականեանի 04.08.2010թ. ցուցմունքը Յարութիկ Կիրակոսեանի հետ առերեսման ժամանակ (04.08.2010թ. առերես հարցաքննութեան արձանագրութիւն Արման Մնացականեանի եւ Յարութիկ Կիրակոսեանի միջեւ, հատոր 2, գ.թ. 175-177), 5) Արման Մնացականեանի 04.08.2010թ. ցուցմունքը Մխիթար Մխիթարեանի հետ առերեսման ժամանակ (04.08.2010թ. առերես հարցաքննութեան արձանագրութիւն Արման Մնացականեանի եւ Մխիթար Մխիթարեանի միջեւ, հատոր 2, գ.թ. 189-190), 6) Արտակ Յովհաննիսեանի 27.07.2010թ. ցուցմունքը (27.07.2010թ. հարցաքննութեան արձանագրութիւն, հատոր 1, գ.թ. 104-109), 7) Արտակ Յովհաննիսեանի 02.08.2010թ. լրացուցիչ ցուցմունքը (02.08.2010թ. լրացուցիչ հարցաքննութեան արձանագրութիւն, հատոր 2, գ.թ. 1-4), 8) Արտակ Յովհաննիսեանի 04.08.2010թ. ցուցմունքը Յարութիկ Կիրակոսեանի հետ առերեսման ժամանակ (04.08.2010թ. առերես հարցաքննութեան արձանագրութիւն Արտակ Յովհաննիսեանի եւ Յարութիկ Կիրակոսեանի միջեւ, հատոր 2, գ.թ. 178-179), 9) արտակ Յովհաննիսեանի 04.08.2010թ. ցուցմունքը Մխիթար Մխիթարեանի հետ առերեսման ժամանակ (04.08.2010թ. առերես հարցաքննութեան արձանագրութիւն Արտակ Յովհաննիսեանի եւ Մխիթար Մխիթարեանի միջեւ, հատոր 2, գ.թ. 196-197), 10) Արտակ Յովհաննիսեանի 04.08.2010թ. ցուցմունքը Յակոբ Մանուկեանի հետ առերեսման ժամանակ (04.08.2010թ. առերես հարցաքննութեան արձանագրութիւն Արտակ Յովհաննիսեանի եւ Յակոբ Մանուկեանի միջեւ, հատոր 2, գ.թ. 205-206), 11) Արտակ Յովհաննիսեանի 04.08.2010թ. ցուցմունքը Ադիբեկ Յովհաննիսեանի հետ առերեսման ժամանակ (04.08.2010թ. առերես հարցաքննութեան արձանագրութիւն Արտակ Յովհաննիսեանի եւ Ադիբեկ Յովհաննիսեանի միջեւ, հատոր 2, գ.թ. 209-210), 12) Յակոբ Մանուկեանի 27.07.2010թ. ցուցմունքը (27.07.2010թ. հարցաքննութեան արձանագրութիւն, հատոր 1, գ.թ. 110-126), 13) Յակոբ Մանուկեանի 02.08.2010թ. լրացուցիչ ցուցմունքը (02.08.2010թ. լրացուցիչ հարցաքննութեան արձանագրութիւն, հատոր 2, գ.թ. 77-78), 14) Արթուր Մկրտչեանի 28.07.2010թ. ցուցմունքը (28.07.2010թ. հարցաքննութեան արձանագրութիւն, հատոր 1, գ.թ. 137-142), 15) Արթուր Մկրտչեանի 02.08.2010թ. լրացուցիչ ցուցմունքը (02.08.2010թ. լրացուցիչ հարցաքննութեան արձանագրութիւն, հատոր 2, գ.թ. 5-6), 16) Արթուր Մկրտչեանի 03.08.2010թ. ցուցմունքը Ադիբեկ Յովհաննիսեանի հետ առերեսման ժամանակ (03.08.2010թ. առերես հարցաքննութեան արձանագրութիւն Արթուր Մկրտչեանի եւ Ադիբեկ Յովհաննիսեանի միջեւ, հատոր 2, գ.թ. 141-142), 17) Արթուր Մկրտչեանի 04.08.2010թ. ցուցմունքը Յարութիկ Կիրակոսեանի հետ առերեսման ժամանակ (04.08.2010թ. առերես հարցաքննութեան արձանագրութիւն Արթուր Մկրտչեանի եւ Յարութիկ Կիրակոսեանի միջեւ, հատոր 2, գ.թ. 193-195), 18) Արթուր Մկրտչեանի 04.08.2010թ. ցուցմունքը Մխիթար Մխիթարեանի հետ առերեսման ժամանակ (04.08.2010թ. առերես հարցաքննութեան արձանագրութիւն Արթուր Մկրտչեանի եւ Մխիթար Մխիթարեանի միջեւ, հատոր 2, գ.թ. 211-212), 19) Գարեգին Սայադեանի 28.07.2010թ. ցուցմունքը (28.07.2010թ. հարցաքննութեան արձանագրութիւն, հատոր 1, գ.թ. 143-151), 20) Գարեգին Սայադեանի 02.08.2010թ. լրացուցիչ ցուցմունքը (02.08.2010թ. լրացուցիչ հարցաքննութեան արձանագրութիւն, հատոր 2, գ.թ. 81-82), 21) Գարեգին Սայադեանի 04.08.2010թ. ցուցմունքը Ադիբեկ Յովհաննիսեանի հետ առերեսման ժամանակ (04.08.2010թ. առերես հարցաքննութեան արձանագրութիւն Գարեգին Սայադեանի եւ Ադիբեկ Յովհաննիսեանի միջեւ, հատոր 2, գ.թ. 198-199), 22) Գարեգին Սայադեանի 04.08.2010թ. ցուցմունքը Յարութիկ Կիրակոսեանի հետ առերեսման ժամանակ (04.08.2010թ. առերես հարցաքննութեան արձանագրութիւն Գարեգին Սայադեանի եւ Յարութիկ Կիրակոսեանի միջեւ, հատոր 2, գ.թ. 202-204), 23) Գարեգին Սայադեանի 05.08.2010թ. ցուցմունքը Մխիթար Մխիթարեանի հետ առերեսման ժամանակ (05.08.2010թ. առերես հարցաքննութեան արձանագրութիւն Գարեգին Սայադեանի եւ Մխիթար Մխիթարեանի միջեւ, հատոր 2, գ.թ. 218-219), 24) Գարեգին Սայադեանի 05.08.2010թ. լրացուցիչ ցուցմունքը (05.08.2010թ. լրացուցիչ հարցաքննութեան արձանագրութիւն, հատոր 2, գ.թ. 220), 25) Ադիբեկ Յովհաննիսեանի 31.07.2010թ. ցուցմունքը (31.07.2010թ. հարցաքննութեան արձանագրութիւն, հատոր 1, գ.թ. 187-202), 26) Հայկ Նազարեանի 01.08.2010թ. ցուցմունքը (01.08.2010թ. հարցաքննութեան արձանագրութիւն, հատոր 1, գ.թ. 205-210), 27) Հայկ Ասատրեանի 01.08.2010թ. ցուցմունքը (01.08.2010թ. հարցաքննութեան արձանագրութիւն, հատոր 1, գ.թ. 211-213), 28) Համլէտ Աղամիրեանի 01.08.2010թ. ցուցմունքը (01.08.2010թ. հարցաքննութեան արձանագրութիւն, հատոր 1, գ.թ. 214-217), 29) Մխիթար Մխիթարեանի 02.08.2010թ. ցուցմունքը (02.08.2010թ. հարցաքննութեան արձանագրութիւն, հատոր 1, գ.թ. 218-220), 30) Սմբատ Սարգսեանի 02.08.2010թ. ցուցմունքը (02.08.2010թ. հարցաքննութեան արձանագրութիւն, հատոր 2, գ.թ. 83-86), 31) Սմբատ Սարգսեանի 04.08.2010թ. ցուցմունքը Յակոբ Մանուկեանի հետ առերեսման ժամանակ (04.08.2010թ. առերես հարցաքննութեան արձանագրութիւն Սմբատ Սարգսեանի եւ Յակոբ Մանուկեանի միջեւ, հատոր 2, գ.թ. 207-208), 32) Վարդան Մկրտչեանի 12.08.2010թ. ցուցմունքը (12.08.2010թ. հարցաքննութեան արձանագրութիւն, հատոր 3, գ.թ. 122-123): Միեւնոյն ժամանակ միջնորդում ենք, հիմք ընդունելով ՀՀ քրէական դատավարութեան օրէնսգրքի 41 յօդուածի 2-րդ մասի 4-րդ կէտը եւ 184 յօդուածը` ՀՀ ՊՆ 21127 զօրամասի նախկին հրամանատար Սեյրան Ղազարեանի նկատմամբ Հայաստանի Հանրապետութեան քրէական օրէնսգրքի 133 յօդուածի 2-րդ մասի 6-րդ կէտով, այն է` մարդուն ազատութիւնից ապօրինի զրկելը, որն առեւանգելու հետ կապուած չէ, եւ որը կատարուել է երկու կամ աւելի անձանց նկատմամբ (տուեալ դէպքում` 14 անձանց նկատմամբ), եւ 309 յօդուածի 1-ին մասով քրէական գործ յարուցելու մասին որոշում կայացնելու միջնորդութեամբ դիմել ՀՀ գլխաւոր դատախազին: Տուժողի իրաւայաջորդ Ծ. Նազարեան Ներկայացուցիչներ` Ռ. Մարտիրոսեան Մ. Շուշանեան Ստորեւ դատաբժիշկ Վիգէն Ադամեանի հարցաքննութեան վիդէոն է` 3 մասից բոլորը նոյն վերնագրով են, բայց համարակալած (1/3, 2/3, 3/3) 1/3 http://www.youtube.com/watch?v=h1FeHVSy0gM&feature=youtu.be 2/3 http://www.youtube.com/watch?v=jnE8fi8Xxzs 3/3 http://www.youtube.com/watch?v=u97R0KJbZWU Տուժող կողմի անունից փաստաբան Մուշեղ Շուշանեանի ներկայացրած միջնորդութիւնը` հետեւեալ վիդէոյում, իսկ տեքստը` կից ֆայլում: http://www.youtube.com/watch?v=cl13wG8avPU&feature=youtu.be
  -   Մարդու իրաւունքներ